Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Պետական և համայնքային այլ կառույցներում օրվա խորհուրդը ևս հիշվեց տարբեր միջոցառումների իրականացմամբ: Մասնավորապես Արտաշատ քաղաքում այսօր համայնքապետ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ բացվեց հուշակոթող ՝ այդ մասին տեղեկանում ենք համայնքապետարանի պաշտոնական էջից,-« Արտաշատի Իսակովի թաղամասում այսօր բացվեց 2022 թվականի սեպտեմբերյան լայնածավալ հարձակման հետևանքով անմահացած Հրաչ Սարգսյանի, Գևորգ Բեգիջանյանի, և Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակներ Արա Բաբաջանյանի…
Կարդալ ավելինԱյլ
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու պլաններ չունի. Զախարովա
Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը աղետալի ծրագրեր չունի երկու երկրների ժողովուրդներին գժտեցնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՀ) շրջանակներում։ «Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ ու խնդիր չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ միայն Հայաստանի համար»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե Երևանը կարո՞ղ է ինչ-որ կերպ միմյանց դեմ հանել…
Կարդալ ավելինՄեկ տարի առաջ Հայաստանը ենթարկվեց հարձակման. ԱԺ-ում հարգեցին զոհերի հիշատակը
2022 թվականի այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հիշեցրեց այս մասին: «Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց Սիմոնյանը: Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։
Կարդալ ավելինՍարավան գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է
Սեպտեմբերի 13-ին, ժամը 06։33-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատված են թափվել մոտ 2 խմ քարեր՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի։ Փրկարարները քարերը հեռացրել են…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +20+22։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +14+18, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+16, Լոռիում՝ գիշերը՝ +6+9,…
Կարդալ ավելինՓաշինյանը Եղիշե Կիրակոսյանին գործուղում է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Ֆրանսիա: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023 թվականի սեպտեմբերի 18-23-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ մարդու իրավունքների հարցերով 1475-րդ հանդիպմանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով: Հայաստանի Հանրապետության…
Կարդալ ավելինՌուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂ-ի բնակչությանը.
Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։ «Մարդասիրական օգնությունը բաղկացած է 1000 պարենային փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ձավարեղեն, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ։ Առանձին-առանձին պատրաստել ենք 192 փաթեթներ երեխաների համար, որոնք ներառում են և՛ հիգիենայի պարագաներ, և՛ սնունդ։ Բերել ենք նաև 270 կոմպլեկտ անկողնային սպիտակեղեն և 200 հիգիենայի պարագաներ»,–նշել է…
Կարդալ ավելին«Մենք իրենից մի հատ ունեինք». Սամվել Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմերն ու գործընկերների ցավակցական գրառումները մահացել է սիրված դերասանը.
Սեպտեմբերի 11-ին կյանքից հեռացել է հայկական հեռուստաէկրանների ամենակերպարային ու խարիզմատիկ դեմքերից մեկը՝ դերասան Սամվել Սարգսյանը։ Սեպտեմբերի 18-ին նա կբոլորեր 68-ամյակը։ Դերասանը հայ հեռուստադիտողի շրջանում հայտնի է մի շարք գեղարվեստական ֆիլմերում եւ սերիալներում կերտած իր ճակատագրական հերոսներով։ Ճակատագրական էր նաեւ նրա կյանքը։ Իր բազմաթիվ հարցազրույցներում Սամվել Սարգսյանը ցավով էր հիշում Սպիտակի երկրաշարժը, որն իրենից խլեց ամենակարեւորը՝ ընտանիքը՝ կնոջն ու 7-ամյա որդուն։Սարգսյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է, օրինակ, «Մեր մանկության տանգոն»։ Տարիներ անց նա հեռուստաէկրաններ վերադարձավ ավելի հասուն…
Կարդալ ավելինՆախկին 6.9 տոկոսի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ. ԿԲ
Մեր կանխատեսումների համաձայն, շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը նախկինում կանխատեսվող 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների բարձր աճերով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Անդրադառնալով հիփոթեքային շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերի խնդրին՝ ԿԲ նախագահն ասաց, որ վերջին մեկ ամսում տների գներն աճել են 1.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հուլիսի համեմատ 8.8 %-ի աճ է գրանցվել: Նա հայտնեց,…
Կարդալ ավելինՂազախստանի ԱԳՆ․ Ղազախստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, գրում է Zakon.kz-ն։ Հայտարարությունը Ղազախստանի ԱԳՆ-ն տեղադրել է իր Telegram-ալիքում․ «Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը հերթական անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաեւ հանդես է գալիս քաղաքական-դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան»։
Կարդալ ավելին