Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: «Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։ Սահմանադրական կարգի և քաղաքացիների…
Կարդալ ավելինԱյլ
Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ՄԱԿ-ի 130 աշխատակից է սպանվել
Գազայում ՄԱԿ-ի օգնության գործակալությունը՝ UNRWA-ն, հաստատել է իր ևս 19 աշխատակիցների մահը, հայտնում է CNN-ը։ Հոկտեմբերի 7-ից ի վեր UNRWA-ի 130 աշխատակից է սպանվել, ասվում է ամենօրյա թարմացման մեջ: Գործակալությունը, սակայն, ավելի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրել, թե որտեղ և երբ է մահացել ևս 19 մարդ։ Գործակալությունը հայտնել է, որ մոտ մեկ միլիոն տեղահանված մարդիկ ապաստան են գտել Գազայի կենտրոնական և հարավային 99 գործակալությունների վայրերում, ներառյալ Խան Յունիս և Ռաֆահ շրջանները: Նշվել է նաև, որ Գազայի…
Կարդալ ավելին«Ալպիական սիմֆոնիա»
Ռիխարդ Շտրաուս Դեկտեմբերի 8 | 19:00 Ծրագրում կհնչի նաև Բեթհովեն` Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 3 Մենակատար` Մայա Օհանյան Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ https://khachaturianhall.am/hy/main/event/id/188/ Կամ ամրագրեք՝ զանգահարելով 077 677226 #AnAlpineSymphony #ANPO #EduardTopchjan
Կարդալ ավելինՁոն Ապրելու
Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի Ծրագիր` Հայդն Լարային կվարտետ երկ 76, թիվ 5 Դվորժակ «Ամերիկյան կվարտետ» թիվ 12 Միրզոյան Կվարտետ «Թեմա և Վարիացիաներ» Մասնակիցներ՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Կարմեն Թոսունյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Միքայել Նավասարդյան, թավջութակ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 ՀՀ դրամ ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: An Ode to Living December 7, at 19:30 Komitas Chamber Music Hall In commemoration of the…
Կարդալ ավելինՆՈՐ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՈՍԿՅԱ ՁԱՅՆԻՆ
Դեկտեմբերի 1-ին, մեր հայրենակից, ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ պարգևատրվել է նոր ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ իր բարեգործական գործողությունների համար Ֆրանսիական հեղինակավոր հաստատության ” LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC” կողմից որը հիմնադրվել է 7 դար առաջ 1946 թվականին։ Այն պարգևատրում է հանրային եզակի մարդկանց և անհատականություններին համաշխարհային մասշտաբով: Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլն… Պարգևատրման արարողությունը եզրափակվել Է Ռուբեն…
Կարդալ ավելինՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանում դեկտեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 14-16 մ/վրկ։ «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +12+14։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +8+12, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +8+12, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+12, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +7+11, Լոռի՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+17, Տավուշ՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+20, Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ -3-6,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կազմել է 403.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.03 դրամ (նվազել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.50 դրամ (աճել է 0.98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 405-407 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-438 դրամով,…
Կարդալ ավելին2023-ին ՀՀ մարզիկները նվաճել են 426 մեդալ. վարչապետի մոտ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը: Մինչ նախագծի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել է վերջին տարիներին սպորտի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության ակտիվացմանը: «Նախնական տպավորությամբ, գոնե 2022 և 2021 թվականների արդյունքներով, մենք, կարծես թե, տեսնում ենք, որ սպորտի ոլորտում միջազգային հարթակներում մեր մարզիկներն առավել մեծ հաջողություններ են ունենում, և այդ առումով մեր վարած քաղաքականությանը շատ կոնկրետ և շոշափելի…
Կարդալ ավելինԼիբանանի հարավում ավելի քան 10 բնակավայր իսրայելական կրակի տակ է հայտնվել
Իսրայելական զորքերը հրետանուց և տանկերից կրակ են բացել լիբանանյան տարածքի վրա՝ ի պատասխան շիա «Հեզբոլլահ» կուսակցության զինված թևի գրոհայինների գրոհների։ Ինչպես հաղորդում է Naharnet լրատվական պորտալը, ավելի քան 10 բնակավայր հայտնվել է իսրայելական կրակի տակ։ Ռումբերի անկման մասին տեղեկություն է ստացվել Ալմա ալ-Շաաբ, Քաֆր Քիլա, Քաֆր Շուբա, Մարուն ալ-Ռաս, Մայս ալ-Ջաբալ, Մհեյբիբ և Էլ Էդեյսա գյուղերից։ Լիբանանի Կարմիր խաչի ընկերության տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ։ Իշխանությունները պարզում են պատճառված նյութական վնասի չափը։
Կարդալ ավելին








