Դեկտեմբերի 22-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին գիշերային ժամերին կբարձրանա 6-10 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով, հնարավոր է մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է -2-4, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +2+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2+6,
Լոռիում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +9+12,
Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +11+13,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +2+6,
Արարատում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +4+6,
Արմավիրում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +4+6,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +3+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +5+7,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+16,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +7+11։