Փաստաբան Արա Զոհրաբյանն ահազանգում է. «Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը: Ցավում եմ, որ Քննչական կոմիտեի ղեկավարը շեղվել է իր առաքելությունից և այդ համակարգում գտնվող բազմաթիվ բարեխիղճ քննիչների վատ…
Կարդալ ավելինԱյլ
Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում
Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում, որի միջոցով լայն հանրությանը կներկայացվեն «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժումից։ «Այսօր տրվել է արշավի մեկնարկը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները մեծ ավտոբուսով շրջելու են Հայաստանով ու ներկայցնեն տնտեսական փոփոխությունների ծրագիրը։ Ավտոբուսի վրա պատկերված են Սամվել Կարապետյանի լուսանկարն ու տնտեսական ծրագրի կետերը։ Դրանցից առաջինը 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է` հատկապես մարզերում»։
Կարդալ ավելինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-26-ը (2026թ․)։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ հունվարի 20-23-ը և 25-ին, -Նոր Նորքում՝ հունվարի 20-ին, -Արաբկիրում՝ հունվարի 23-ին, -Շենգավիթում՝ հունվարի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Նոր Նորքում՝ հունվարի 21-22-ը և 26-ին, -Շենգավիթում՝ չի գերազանցել, -Կենտրոնում՝ չի գերազանցել, -Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Հանրապետության տարածքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան…
Կարդալ ավելինԻրանի մի շարք քաղաքներում պայթյուններ են որոտացել
Իրանի Բանդար Աբաս, Ահվազ, Քասրե Շիրին և Աբադան քաղաքներում այսօր՝ հունվարի 31-ին, առնվազն 4 խոշոր պայթյուն է տեղի ունեցել. հայտնում է ռազմական թղթակից Օլեգ Բլոխինի Telegram-ալիքը։ Ըստ նրա, նշված բոլոր քաղաքները կա՛մ ռազմավարական օբյեկտներ են, կա՛մ ունեն ռազմածովային բազաներ, կա՛մ գտնվում են Իրաքի հետ սահմանին։ Չհաստատված տեղեկություններ կան Բանդար Աբասում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի սպանության մասին։ Հրապարակվել է լուսանկար Բանդար Աբասից։ Այսօրվա պայթյունի ուժգնությունը, ինչպես նաև հասցված վնասի չափերը լավ երևում են։ Սկսվել է…
Կարդալ ավելինԹուրքիայում թմրամիջոցների գործով հայտնի երգիչներ և թոք-շոուի մասնակիցներ են ձերբակալվել
Թուրքիայում թմրամիջոցների պահման գործով ձերբակալվել են 11 հայտնի անձինք․ նրանց թվում են հայտնի երգիչներ և թոք-շոուի մասնակիցներ, հաղորդում է CNN Türk-ը։ Գործը քննում է Անարատոլիայի գլխավոր դատախազությունը։ Ձերբակալվածների թվում են երգիչ Յուսուֆ Աքթաշը, որը Թուրքիայում հայտնի է «Reynmen» անունով, թուրքական թոք-շոուի աստղ Նիսա Բելյոքբաշին, ռեփեր Էմիրխան Չակալը և այլք։ Թուրքական իրավապահ մարմինների գործողությունները իրականացվել են Ստամբուլում, Անկարայում, Մուղլայում և Յալովայում։
Կարդալ ավելինՄայր Աթոռը խստորեն դատապարտում է իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։ Քրեական հետապնդման շրջանակներում…
Կարդալ ավելինՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները
ՀՀ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Կառավարության նոր որոշմանը, որով ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներ ունեցող քաղաքացիները կարող են հետ ստանալ դրանք։ «2025 թվականին վերադարձվում էր մինչև 1942 թվականի մինչև դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները։ Այս տարի որոշել ենք միանգամից 2 տարով երկարացնել այդ ժամկետը և վերադարձնելու ենք մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածների ավանդները»,- ասել է նախարարը և ներկայացրել թե ինչպես կարող են քաղաքացիները դրանք հետ ստանալ։ Խոսքը 5000-6000 քաղաքացու մասին…
Կարդալ ավելին2025-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.1 տոկոսով
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից: Գյուղատնտեսություն – 5.6% Արդյունաբերություն – 4.7% Շինարարություն – 20.2% Առևտուր – 3.0% Ծառայություններ – 10.5%: Բացի այդ, արտահանումը նվազել է 36.1%-ով, իսկ ներմուծումը՝ 23.6 տոկոսով։ Գնաճը կազմել է 3.3 տոկոս։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հունվարի 31-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում եւ հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են տեղ-տեղ մրրիկ եւ ցածր տեսանելիություն։ Քամին՝ հարավարեւմտյան, 17-20 մ/վրկ։ Շիրակի դաշտավայրի ցածրադիր վայրերում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում առավոտյան սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց: Սակայն սպասվում է օդի աստիճանական տաքացում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում կեսօրից հետո սպասվում են թաց ձյուն եւ ձյուն, գիշերը եւ առավոտյան՝ մառախուղ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում ջերմաստիճանը գիշերը կլինի…
Կարդալ ավելին









