Դիլիջան համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ , վերջին շրջանում շատ է թիրախավորվել ընդդիմադիր լրատվամիջոցների և լրագրողների կողմից: Հատուկ ուղղորդված է թ՞ե քաղաքական պատվերի որս՝ գուցե երկուսը միաժամանակ, բայց դե փաստն այն է , որ նշանառության տակ համայնքապետն է: Բայց արի ու տես , որ Դիլիջանում և նրա սահմաններից դուրս Սարգսյանը հարգանք վայելող և իր աշխատանքով՝ գործերը ապացուցող համայքապետերից է , որի մասին խոսում են Դիլիջանի ազգաբնակչությունը, անկախ համայնքապետի քաղաքական հայացքներից և կուսակցության պատկանելիությունից նախ և առաջ…
Կարդալ ավելինԱյլ
Քրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտել
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումները ծավալեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկատվության հիման վրա։ Քրեական ոստիկաններին հաջողվեց պարզել անօրինական միգրացիա կազմակերպելու ողջ մեխանիզմը։ Ըստ նախնական տվյալների կատարվել էր հետևյալը։ Մայրաքաղաքի Սարի թաղի 23-ամյա մի բնակիչ, տեղեկանալով, որ Նոր Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը, հազար դոլարի դիմաց, կնոջն ուղղորդում է Բելգիա՝ Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։ Կինը…
Կարդալ ավելին2 տարում Ամիօ բանկի թիմը անցել է 52.000 ժամ ուսուցում
Ամիօ բանկում հավատում են, որ թիմի զարգացումը բանկի ամենաարժեքավոր ներդրումներից է։ Վերջին երկու տարիներին բանկի աշխատակիցները անցել են ընդհանուր առմամբ 52.000 ժամ վերապատրաստում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակից միջինում մասնակցել է մոտ 5 վերապատրաստման կուրսի: Բանկային ոլորտի բարդ ու պատասխանատու միջավայրում համակարգված գիտելիքը ամենակարևոր հիմքն է։ Այդ պատճառով բոլոր աշխատակիցները մասնակցում են պարտադիր դասընթացների, որոնք ապահովում են որակի, անվտանգության և պրոֆեսիոնալիզմի միասնական չափանիշ։ Ամիօ թիմի անդամները հնարավորություն ունեն նաև մասնակցելու նեղ մասնագիտական, լեզվի ուսուցման…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ Armenian Digital Awards-ի մրցանակակիր
Ամիօ բանկը տարին ավարտում է հաղթանակներով․ Armenian Digital Awards մրցանակաբաշխության ընթացքում բանկի երեք նախագծերը արժանացել են մրցանակների՝ չորս տարբեր անվանակարգերում։ «Քեզ ինչքա՞ն փող ա պետք» սպառողական վարկի արշավը սիրվել է ոչ միայն բանկի հաճախորդների, այլև պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Արշավը ճանաչվել է Silver Winner միանգամից երկու անվանակարգերում՝ Best Digital Creativity և Best Digital Advertising Campaign։ Best Digital Advertising Campaign անվանակարգում Bronze Winner է ճանաչվել նաև Ամիօ բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագիրը՝ Amio Era-ն։ Amio Era-ն բարձր…
Կարդալ ավելինAMIO Mobile հավելվածում օգտատերերի թիվը կրկնապատկվել է
Ամիօ բանկը տեղեկացնում է, որ գործունեության 2 տարիների ընթացքում բանկի հավելվածի՝ AMIO Mobile-ի ակտիվ օգտատերերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 100,000-ի։ Բանկը խրախուսում է հավելվածով գործարքների կատարումը, և այդ նպատակով AMIO Mobile-ում մշտապես առկա են շահավետ առաջարկներ։ Օրինակ՝ հավելվածում ձևակերպվող ավանդներն ունեն ավելի բարձր տոկոսադրույքներ։ Բացի այդ, հավելվածում ավանդ ձևակերպելը շատ արագ է՝ տևում է 1 րոպեից էլ քիչ, և բանկի ավանդների 85%-ը ձևակերպվել է հենց AMIO Mobile-ով։ AMIO Mobile-ում հնարավոր է ստեղծել նաև անվճար* թվային…
Կարդալ ավելին2026-ից ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի մասին տվյալները պարտադիր կներառվեն հաշվարկային փաստաթղթերում. ՊԵԿ
2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորված ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում անհրաժեշտ է ներառել նաև նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը։ Պետական եկամուտների կոմիտեն «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ստեղծել է հաշվարկային փաստաթղթում նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն առանձին ֆայլով կցելու հնարավորություն։ Այդ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում կարելի է ներառել նաև ազգային օպերատորի е-Mark invoice բջջային հավելվածով։ Ի դեպ, ծածկագրերը կցելիս համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է նույնականացման միջոցների վավերականությունը։ ՊԵԿ–ից հայտնում են, որ եթե ստացողը…
Կարդալ ավելինԱմիօ բանկը՝ CTF կիբեռմրցույթի Platinum հովանավոր
Նոյեմբերի 22-ից 23-ը Ինժեներական քաղաքում, AI APOCALYPSE 2025 միջոցառման շրջանակում, անցկացվեց 24-ժամյա CTF կիբեռմրցույթը, որի Platinum հովանավորը Ամիօ բանկն էր։ Մրցույթին մասնակցող տասնյակ թիմեր շուրջօրյա ռեժիմով լուծում էին տարբեր մակարդակի առաջադրանքներ՝ ցուցաբերելով բարձր տեխնիկական պատրաստվածություն և թիմային համագործակցություն։ Ամիօ բանկի կողմից ներկայացված առաջադրանքի հաղթող թիմը պարգևատրվեց Mastercard World քարտերով։ Միջոցառման ընթացքում բանկը ներկայացավ նաև իր տաղավարով, որտեղ մասնակիցները կարող էին առցանց դառնալ Ամիօ բանկի հաճախորդ՝ օգտվելով 5% քեշբեք ակցիայից, ինչպես նաև ծանոթանալ բանկի թափուր հաստիքներին։…
Կարդալ ավելինԵկեղեցին երբեք չի պառակտվում, միշտ կուռ է, սպասեք, ամեն ինչ կտեսնեք․ Հայր Ասողիկ
Եկեղեցին երբեք չի պառակտվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք հայ եկեղեցում պառակտվում կա։ Հայր Սուրբը նշեց, որ միշտ կուռ է եկեղեցին։ Լրագրողի հարցին՝ «մենք տեսնում ենք, որ իշխանությունը…», Ասողիկ աբեղա Կարապետյանն արձագանքեց. «Դուք շատ բան չեք տեսնում։ Սպասեք՝ ամեն ինչ կիմանաք»։ «Փառք տվեք Աստծուն»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։ Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվել է եպիսկոպոսաց ժողով։
Կարդալ ավելինԱմիօ բանկը թողարկել է 2025 թվականի պարտատոմսերի երրորդ տրանշը
Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով ապահով և շահավետ ներդրումային հնարավորություն։ Տեղաբաշխվող պարտատոմսերի պայմաններն են. Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10.25% Տեղաբաշխման ծավալը՝ 2,500,000,000 ՀՀ դրամ Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ Քանակը՝ 25,000 հատ Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս Մարման օրը՝ 2028թ. փետրվարի 14 Տեղաբաշխումը սկսվել է 2025թ. նոյեմբերի 14-ին և կշարունակվի մինչև 2026թ. հունվարի 21-ը ներառյալ: Պարտատոմսերը հանդիսանում են…
Կարդալ ավելինՆշվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակը
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։ Միջոցառմանը ներկա են եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նախարարը շնորհավորել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ներկա և նախկին ուսանողներին՝ կարևոր հոբելյանի կապակցությամբ՝ մատնանշելով բուհի յուրահատուկ ներկայությունը բարձրագույն կրթության համակարգում։ «Այս ոլորտում շատ բան ունենք վերաիմաստավորելու՝ կախված մերօրյա մարտահրավերներից։…
Կարդալ ավելին









