«Լուրերը» հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին՝ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարության հետ, որում նա ասել էր, թե կցանկանար՝ Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել: Հարց – Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում հայտնել է, որ կցանկանար Անթալիայում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն չստացվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Պատասխան – Այո՛, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն, ինչպես գիտեք, նման հանդիպում տեղի չի…
Կարդալ ավելինԱյլ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և ՀայՓոստը հուշագիր են ստորագրել
Մարտի 31-ին կայացավ «ՃՇՀԱՀ» և «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ հուշագրի ստորագրումը՝ մանրամասները ներկայայցնում ենք ստորև՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը: Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Համագործակցության համար շնորհակալ ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ուսանողները մեր ընկերության…
Կարդալ ավելինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել ռուս պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբ
Ադրբեջանn Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինի նկատմամբ։ Մարտի 28-ին «Ռոսիա 1» եւ «Պերվի» հեռուստաալիքների եթերում «60 րոպե» քաղաքական թոք-շոուի ժամանակ Միխայիլ Դելյագինը Թուրքիային ԱՄՆ-ի արբանյակ էր անվանել, իսկ Ադրբեջանը՝ «Թուրքիայի պրոքսի», իրական սպառնալիք եւ կոչ էր արել խստորեն պատժել Ադրբեջանին: «Ռուսաստանի տնտեսությունից կախված ադրբեջանական բիզնեսը կարող է մեկ օրում պայթել: Ադրբեջանի նավթարդյունաբերությունը խիստ տեղայնացված է եւ կարող է դադարել գոյություն ունենալ 15 րոպեի ընթացքում։…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422498-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 1998 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2973199 է: Փաստացի այս պահին բուժվում է 2332 պացիենտ, նվազել է 12-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409879 անձ` վերջին մեկ օրում 26 անձ: Մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսի հետևանքով մահացածների…
Կարդալ ավելինԱդրբեջանի հանցավոր քայլերի հետևանքով խաթարվել է Խրամորթից 400 մարդու բնականոն կյանքը, նրանք ունեն տարբեր խնդիրներ․ ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից այս պահին տեղահանված և Ստեփանակերտում ժամանակավոր բնակվող անձանց։ Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով խաթարվել է Խրամորթ և Փառուխ համայնքների բնականոն կյանքը, որի հետևանքով տուժել են ավելի քան 400 անձինք, այդ թվում կանայք, երեխաներ, տարեցներ։ Տեղահանված անձանց մի մասը ժամանակավոր տեղավորվել է հարազատների և բարեկամների բնակարաններում, մի մասն էլ Կառավարության կողմից ապահովվել է ժամանակավոր…
Կարդալ ավելինԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
Քիչ առաջ ձերբակալվել է ԱԻ նախարար, գեներալ–մայոր, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 29-ին հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չուներ երեկվա դրությամբ։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։ Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին…
Կարդալ ավելինԿրեմլը հայտարարել է Արցախում խաղաղության պահպանման մասին
Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում, որպեսզի ԼՂ շրջանում պահպանվի խաղաղությունը, եւ բոլոր համապատասխան կողմերը կատարեն պարտավորությունները»,- ասել է Պեսկովը։
Կարդալ ավելինԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր՝ մարտի 29-ին, հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Տեղեկացանք, որ նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չունի։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այս քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։ Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացնում։ Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։
Կարդալ ավելինՄոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ակտիվորեն կնպաստի Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը. Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվայի դիրքորոշումը, կապված Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, արտացոլված է ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ։ Մենք կողմերին կոչ ենք արել ապահովել ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն կատարումը։ ՌԴ պաշտպանության նախարարությունը եւ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը եռանդուն գործողություններ են ձեռնարկում իրավիճակը…
Կարդալ ավելինԴավիթ Տոնոյանը դատարանին հորդորել է հարգել իր ազատության իրավունքը. խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Ավետիկ Մուրադյանի, Վլադիմիր Բաբայանի, Արտյոմ Համբարյանի գործով դատական նիստը։ NEWS.am-ին Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանն ասաց, որ դատարանը մեկ ամսով հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ…
Կարդալ ավելին