Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» բնակելի նախագծի զարգացման նախաձեռնությանը՝ նպաստելու ընտանիքների, երեխաների ու երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Այս նպատակով բանկը նախաձեռնող կողմերի` Բոսկո Վելթաունի և Red Invest group-ի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ ուղղված ժամանակակից սպորտային, կրթական և համայնքային միջավայրի ձևավորմանը։ Նախագծերի շինարարության մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Միջոցառումներին ներկա էին ՈՒԵՖԱ-ի և «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներ, ֆուտբոլային լեգենդներ և պետական պաշտոնյաներ։ Ամիօ բանկի համար…
Կարդալ ավելինԱյլ
ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը
ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը Հոկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Հովեյանը մասնակցել է «Հայկական Կարիտաս» կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի կենտրոնում կազմակերպված՝ «Ոչ բռնությանը» խորագրով իրազեկման հանդիպմանը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հայտարարած իրազեկման նախաձեռնության շրջանակում՝ Ոչ բռնության միջազգային օրվա կապակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են կենտրոնի շահառուներ և ոլորտային մասնագետներ։ Հանդիպման ընթացքում բանախոսություններով հանդես են եկել ՄԻՊ ներկայացուցիչ Անի…
Կարդալ ավելինԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու վայրի կենդանիների բարեկեցության ապահովման նպատակով, շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի վերահսկողության գործընթացը։ Ս.թ. հոկտեմբերի 6-ին Տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման տարածքից, համապատասխան թույլտվության բացակայության հիմքով, վերցրել են 2 գորշ արջ։ Կենդանիները տեղափոխվել են Հիմնադրամի Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի ներքո։ Հիշեցնում…
Կարդալ ավելինՊաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի հոկտեմբերի 1-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Հաստատություն)։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն…
Կարդալ ավելինՊարզաբանում. կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային
Համացանցում տարածվել է հերթական մանիպուլատիվ տեղեկատվությունն այն մասին, թե իբր նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը փոխանցվում է մասնավոր գործընկերոջը։ Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։ Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։ Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը։ Մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային…
Կարդալ ավելին3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին
Ուսանողական տարիները նոր հնարավորությունների և ինքնուրույնության շրջան են։ Շատերի համար սա նաև սեփական եկամուտներն ու ծախսերը կառավարելու առաջին փորձն է։ Ահա երեք սովորություն, որոնք կօգնեն վերահսկել բյուջեն և խնայել։ 1. Խուսափել էմոցիոնալ գնումներից Զեղչերը, գովազդը և սոցիալական ցանցերում տեսած ապրանքները հաճախ դրդում են չպլանավորված գնումների։ Ավելի թանկ ապրանք գնելուց առաջ կարելի է կիրառել 24-ժամյա կանոնը՝ որոշումը մեկ օրով հետաձգելով։ Եթե հաջորդ օրը գնումը դեռ անհրաժեշտ է թվում և համապատասխանում է բյուջեին, որոշումն ավելի գիտակցված կլինի։…
Կարդալ ավելին«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի առանցքում
Ինչպես հայտնի է հոկտեմբերի 2 –ին Ինժեներական քաղաքի «Բարձր տեխնոլոգիական աքսելերատոր» շենքում մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը։ Արդեն 10-րդ անգամ անցկացվող «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթը» Հայաստանի ճարտարագիտության ոլորտի գլխավոր ամենամյա իրադարձությունն է, որը համախմբում է ոլորտի մասնագետներին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, գիտահետազոտական և կրթական հաստատություններին, միջազգային գործընկերներին, ինչպես նաև ճարտարագիտական ընկերություններին։ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ պետական, մասնավոր և միջազգային մի շարք գործընկեր կառույցների…
Կարդալ ավելինՆոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համար
Ամիօ բանկի պրեմիում բանկինգը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են անհատական մոտեցումը, իրենց ժամանակը և ֆինանսական հարցերում վստահելի գործընկեր ունենալու հնարավորությունը։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումը կառուցվում է նրա կարիքների և նպատակների շուրջ։ Անհատական մենեջերը ուղեկցում է հաճախորդին առօրյա բանկային և ֆինանսական հարցերում, օգնում կողմնորոշվել տարբեր լուծումների միջև և աջակցում ֆինանսական որոշումների կայացման բոլոր փուլերում։ Պրեմիում բանկինգը ներառում է նաև ներդրումային և ֆինանսական տարբեր լուծումներ, պրեմիում դասի քարտեր՝ տեղական և միջազգային արտոնություններով, հեռահար սպասարկում…
Կարդալ ավելինՄեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ում
Ընտրել մեքենան, տեղում ծանոթանալ ֆինանսավորման պայմաններին, ներկայացնել վարկային հայտ և ստանալ պատասխանը։ Սեպտեմբերի 25-ից 27-ը Armenian Auto Show-ում Ամիօ բանկն այս ամենը հասանելի դարձրեց մեկ վայրում։ Երեք օր շարունակ Ամիօ բանկի տաղավարում այցելուները ստացան խորհրդատվություն, ներկայացրին վարկային հայտեր և ծանոթացան բանկի ու գործընկեր ավտոդիլերների հատուկ առաջարկներին։ Ներկայացվեց նաև ավտովարկավորման պարզեցված տարբերակը՝ 30% և ավելի կանխավճարի դեպքում մինչև 10 մլն դրամ ավտովարկ՝ առանց եկամուտների վերլուծության։ «Մարդը բանկ չի դիմում պարզապես ավտովարկ ստանալու համար․ նրա նպատակը մեքենա…
Կարդալ ավելինՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 29-ին, ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել էր ահազանգ Վայոց ձորի մարզի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։ Տեսուչներն անհապաղ մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սպիտակագլուխ անգղ» տեսակի վայրի թռչուն, որը չի կարողացել թռչել։ Արտաքին զննությամբ թռչնի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ պատշաճ…
Կարդալ ավելին









