2025 թվականին Հայաստանում ապաստան ստանալու համար Ադրբեջանի մեկ քաղաքացի է դիմել։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նա 35-64 տարեկան տղամարդ է, հաղորդում է Factor.am—ը։ Անցած տարի Հայաստանում, ընդհանուր առմամբ, ապաստան է հայցել 600 անձ։ Նրանց շարքում ամենաշատը Իրանի քաղաքացիներն են՝ 197 հոգի, ապա Ուկրաինայի՝ 86, Ռուսաստանի՝ 44, Աֆղանստանի՝ 34, Եգիպտոսի՝ 34, Կուբայի՝ 30, Սիրիայի՝ 29, Իրաքի՝ 27, Նիգերիայի՝ 16, Լիբանանի՝ 11։ Ապաստան է հայցել նաև Թուրքիայի 7 քաղաքացի, որոնցից մեկն անչափահաս աղջիկ է, 6-ը՝ 35 տարեկանից բարձր…
Կարդալ ավելինԱյլ
Կարսի բնակիչներն իրենց կյանքի լավացման համար սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը. թուրք լրագրող
Թուրքական Habervesaire կայքի լրագրող Բահրի Աքը հայ–թուրքական սահմանի բացման հետ կապված սահմանակից շրջանների բնակիչների տրամադրություններն իմանալու համար այցելել է Կարս եւ հարակից շրջաններ։ Թուրք լրագրողը նշել է, որ բոլորը անհամբեր սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Նա շեշտում է, որ տեղացիներն իրենց կյանքի լավացումը կապում են Հայաստանի հետ սահմանի բացումով։ Բահրի Աքը գրել է, թե Կարսում թե բնակիչները, թե խանութատերերը, տաքսու վարորդները շեշտել են, որ եթե սահմանը բացվի, տուրիզմի բում կլինի, առեւտուրը կաշխուժանա, Կարսից արտագաղթը…
Կարդալ ավելինՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն
Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որն օրենսդիրին ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման և…
Կարդալ ավելին20 768 արցախցիներ ՀՀ քաղաքացիություն են ստացել. ՆԳՆ
2023-ից մինչեւ 2026թ. փետրվարի 5-ը Լեռնային Ղարաբաղից 20 769 ներքին տեղահանված անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այս մասին փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ստացվել է 26 099 դիմում, գրանցվել է աճ։ Ավելի քան 9 000 երեխա նույնպես ստացել է հայկական անձնագիր։
Կարդալ ավելինՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել
NEWS.am–ի տեղեկություններով այսօր ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Հակակոռուպցիոն կոմիտեից հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Կարդալ ավելինԱշխատանքային պայմանագրերի կնքման նախաձեռնությունը բացառապես էլեկտրոնային ձեւով հետաձգվել է. երկրորդ ընթերցում
2026թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ հարցը քննարկելու համար։ Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։ «Չնայած մեկ տարի ժամանակ էինք տվել, բայց մեր քաղաքացիները չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտերը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունները եւ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, որ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց, այս…
Կարդալ ավելինՇիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության երկու դեպք
Բնակարանային գողության մասին հաղորդումը Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 28-ին։ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող տնակից գողացել էին հեռուստացույց և կենցաղային իրեր։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել էին անհրաժեշտ գործողություններ: Փետրվարի 3-ին ստացվեց հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել են 23-24 տարեկան գյումրեցի երկու երիտասարդներ։ Պարզվեց նաև, որ նրանք հեռուստացույցը վաճառել են 31-ամյա համաքաղաքացուն։ Նույն օրը Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում…
Կարդալ ավելինTeam Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
13-ը փետրվարի, 2026 թ., Երևան․ Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլի մեկնարկի մասին։ Առաջին փուլի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ, ինչը վկայում է Team Holding-ի նկատմամբ շուկայի բարձր հետաքրքրության և ներդրողների վստահության մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը և դրա իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխան։ Team Holding-ի պարտատոմսերը հանդիսանում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ ուղղված ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված…
Կարդալ ավելինՄԻՊ աշխատակազմում բարեվարքության համակարգի կատարելագործման և առավել արդյունավետ մեխանիզմներ.տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ ՄԻՊ աշխատակազմում բարեվարքության համակարգի կատարելագործման և առավել արդյունավետ մեխանիզմներներդնելու վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ ՄԻՊ աշխատակազմում բարեվարքության համակարգի կատարելագործման և առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները: Կարճ տեսանյութը ստորև՝
Կարդալ ավելինՄխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամ
2026 թ. փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները: ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (1676–1749 թթ.)՝ հայ եկեղեցու վարդապետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր, հասարակական, գիտական և մշակութային գործիչ: Ծնվել է Սեբաստիայում: 1685–1691 թթ. սովորել է ծննդավայրի Սբ Նշան, 1691–1692 թթ.՝ Էջմիածնի, Սևանի և Կարինի վանքերում: 1691 թ. կրոնավորվել և սարկավագ է ձեռնադրվել Սբ Նշան վանքում։ 1696 թ. նույն վանքում ձեռնադրվել է աբեղա, 1699 թ. Կարինի Կարմիր վանքում…
Կարդալ ավելին









