Ստեփանակերտի պատանի արտիստները՝ «Մանկության տոն» միջազգային մրցույթի տրիումֆատորները Նոյեմբերի 14–17-ը Սանկտ Պետերբուրգում, վեց երաժշտական և գեղարվեստական ստեղծագործության «Մանկության տոն» միջազգային մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Տրիումֆ» ստեղծագործական միությունը՝ համագործակցությամբ Ելենա Օբրացովայի միջազգային երաժշտական ակադեմիայի և Սանկտ Պետերբուրգի հետդիպլոմային կրթության ակադեմիայի։ Մրցույթին մասնակցում էին տաղանդավոր երեխաներ Բելարուսիսից, Հայաստանից, ինչպես նաև Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներից՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Նիժնի և Վելիկի Նովգորոդից, Ուֆայից, Սամարայից, Տյումենից, Ռյազանից, Վլադիմիրից, Օրյոլից, Տուլայից, Կիրովսկից: Մասնակիցների շարքում էին նաև Ստեփանակերտի Կոմիտասի անվան մշակույթի կենտրոնի…
Կարդալ ավելինԱյլ
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբերի 28-ին` ժամը 14:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:Այս մասին հայտնում են ԱԺ-ից; Օրակարգում ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է:
Կարդալ ավելինԹվայնացված կորպորատիվ կառավարում Ամիօ բանկում
Ամիօ բանկը ներդրել է միջազգային ճանաչում ունեցող Nasdaq Boardvantage հարթակը, որը բարելավում է կորպորատիվ կառավարման գործընթացները և բարձրացնում դրանց թափանցիկությունը: Նոր հարթակի գործարկմամբ բանկի Խորհուրդն ու կոմիտեները նիստերն անցկացնում են ամբողջությամբ թվային միջավայրում՝ ապահովելով գաղտնիության բարձր մակարդակ և ժամանակակից աշխատանքային ձևաչափ: Nasdaq Boardvantage հարթակի ներդրումը բանկի կորպորատիվ մշակույթի զարգացման հերթական քայլն է: Այն բարելավում է կառավարման գործընթացները և ամրապնդում բանկի նորարարությունն ու թափանցիկությունը բոլոր մակարդակներում: Nasdaq Boardvantage-ը համաշխարհային ճանաչում ունեցող թվային գործիք է, որը նախատեսված…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ներկայացնում է նոր Mastercard World պրեմիում քարտը՝ կես գնով
Ամիօ բանկում արդեն հասանելի է նոր Mastercard World պրեմիում քարտը, որը միավորում է Mastercard-ի արտոնությունները և Ամիօ բանկի հատուկ առաջարկները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և տրամադրելով ճամփորդական առավելություններ։ Ավելին, մինչև 2026 թ. փետրվարի 28-ը, Mastercard World քարտը կարող եք ձեռք բերել 50% զեղչված սակագնով` ընդամենը 9000 դրամով: Այսպիսով, ունենալով այս քարտը դուք ստանում եք․ • Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ՝ հյուրի հնարավորությամբ • Fast Track ծառայություն՝ օդանավակայանի անցակետերում հերթերը շրջանցելու համար՝ հյուրի հնարավորությամբ • Կոնսիերժ ծառայություն՝…
Կարդալ ավելին«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ
Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2024 թվականի տարեկան ժողովը։ Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։ 2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական և միջազգային միջոցառում։ Հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927,7 մլն դրամ՝ ապահովելով 30.5% աճ 2023 թ․-ի համեմատ։ 2024 թվականին ընկերությունն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ…
Կարդալ ավելինAmio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
Ամիօ բանկը իր 2-ամյակի շրջանակում շարունակում է ներկայացնել կարևոր նախաձեռնություններն ու ձեռքբերումները։ Դրանցից մեկը Amio Era կրթական ծրագիրն է, որը դարձել է բանկի սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը։ Amio Era ծրագրի շրջանակում Ամիօ բանկը աջակցում է ֆինանսապես խոցելի սոցիալական խմբերին պատկանող բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներին՝ հոգալով նրանց մեկ տարվա ուսման վարձը և հնարավորություն տալով շարունակել բարձրագույն կրթությունը՝ առանց ֆինանսական դժվարությունների։ Նախագիծը ընդամենը 2 տարեկան է, սակայն հասցրել է արժանանալ թե´ տեղական, թե´ միջազգային մրցանակների։…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսաբացին Արարատյան և Շիրակի դաշտավայրերում սպասվում է կարճատև մառախուղ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում ցերեկային ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մինչդեռ մյուս շրջաններում էական փոփոխություններ չեն լինի։ Ինչպես հաղորդեցին Հայպետհիդրոմետից՝ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կլինի 0-ից 2 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ 15-ից 17 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը -4-9, ցերեկը +8+12…
Կարդալ ավելինԼևոն Ռուբինյանը ամփոփում է Ամիօ բանկի գործունեության 2 տարին.Տեսանյութ
Ամիօ բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Լևոն Ռուբինյանը Ամիօ բանկի գործունեության երկու տարին ամփոփելու շրջանակում խոսել է բանկի ձեռքբերումների, մարտահրավերների և ապագայի պլանների մասին։ Իր խոսքում Լևոն Ռուբինյանը նշել է, որ Ամիօի գլխավոր ձեռքբերումը հաճախորդների վստահությունն է։ Բանկի հանդեպ բարձր վստահության ցուցիչ է նաև ավանդների մեծ պորտֆելը․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջատարներից է։ Ամիօ բանկի առաջատար պրոդուկտներից է նաև AMIO Mobile հավելվածը, որի միջոցով հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ…
Կարդալ ավելինԱմիօ բանկի կայքը՝ մինչև 200,000 այցելություն ամսական
Ամիօ բանկի կայքը շարունակում է զարգանալ՝ դառնալով ոչ միայն բանկային ծառայությունների, այլև օգտակար ու հետաքրքիր ինֆորմացիայի հիմնական աղբյուրներից մեկը։ 2025 թվականին amiobank.am կայքի այցելությունները գրանցել են նշանակալի աճ և բանկն իր գործունեության երկրորդ տարին ամփոփելու շրջանակում հրապարակում է ամենահետաքրքիր թվերը. ● Կայք այցելած անձանց թիվը (unique users) հասել է ամսական մինչև 100,000-ի, ● Ընդհանուր տրաֆիկը՝ մինչև 200,000 այցելության ամսական։ Այս թվերը վկայում են, որ կայքը դառնում է հաճախորդների կողմից հաճախ օգտագործված գործիքներից մեկը՝ թե´ բանկային…
Կարդալ ավելինԵրեւանում «Երթևեկության կառավարման կենտրոն» կստեղծվի
Երևանի ավագանին քննարկում է քաղաքում երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր համայնքային հիմնարկ ստեղծելու նախաձեռնությունը՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» անվամբ։ Նախագծի հիմնավորմամբ՝ մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի շարունակական աճը, ճանապարհային ծանրաբեռնվածության մեծացումը, ինչպես նաև հանրային տրանսպորտի բարեփոխումների ընթացքը պահանջում են ավելի համակարգված և միասնական մոտեցում երթևեկության կառավարման ու պլանավորման ոլորտում։ Նոր հիմնարկը կունենա մի շարք առանցքային գործառույթներ, այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման և զարգացման պլանավորում, երթևեկության հոսքերի մշտադիտարկում, վերլուծություն և մոնիթորինգ, լուսացույցային կառավարման, ճանապարհային նշանների…
Կարդալ ավելին









