Այսօր «Արարատի պետական քոլեջ» -ի պաշտոնական կայքից տեղեկացանք , որ հերթական ուսումնական տարվա ավարտի և գիտելիքի տարվան ընդառաջ իր սիրելի շրջանավարտներին կրթօջախի տնօրենը իր բարի խոսքն է ուղղել ասելով՝ « Սիրելի՛ շրջանավարտներ, Սրտանց շնորհավորում ենք ձեզ ուսումնառության այս կարևոր փուլի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսօր դուք կանգնած եք նոր ճանապարհի սկզբում՝ ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով, փորձով և մեծ նպատակներով։ Մաղթում ենք ձեզ վստահ քայլել դեպի ձեր երազանքները, լինել նպատակասլաց, ստեղծագործ և պատասխանատու մասնագետներ։ Թող ձեր ընտրած ուղին…
Կարդալ ավելինԱյլ
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը
Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ և շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։ Աճուրդի մանրամասները՝ Ամսաթիվ և ժամ՝ 2026թ. հուլիսի 29, ժամը 16:10 Վայրը՝ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ Մեկնարկային գինը՝ 12,335,086,876.5 ՀՀ դրամ Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչև 2026թ. հուլիսի 22-ն է: Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձևաչափով․ հաղթող է ճանաչվում…
Կարդալ ավելինԵրեկ այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին մանրամասնում է
Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել, հայտնում են Կենդանաբանական այգուց։ «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-ասված է հայտարարության մեջ
Կարդալ ավելինԱռանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի (Գագիկ Ծառուկյան) կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Մասնավորապես, ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «88» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․Երևան, Շիրակի 1/68, «88 սուպերմարկետ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – արտադրական շինությունների պատերի մակերևույթներին եղել են սալիկաթափված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, – առաստաղներին եղել են ծեփաթափված հատվածներ, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, – սննդամթերքի արտադրության գործընթացի հետ միաժամանակ…
Կարդալ ավելինՆախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում կայացած «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն».երկխոսությանը
Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում կայացած «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (Sustainable Ocean Initiative Global Dialogue) բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, առաջնահերթություններն ու տեսլականը։ Նախարարն ընդգծել է, որ թեև Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, օվկիանոսի ապագան մեր բոլորի ընդհանուր պատասխանատվությունն է։ Օվկիանոսներում տեղի ունեցող գործընթացներն անմիջական ազդեցություն ունեն կլիմայի, ջրային ռեսուրսների, էկոհամակարգերի կայունության և, ի վերջո, մարդկանց բարեկեցության վրա՝ անկախ աշխարհագրական…
Կարդալ ավելինԵրեխաներն արհեստական բանականությունն օգտագործում են մեծահասակներից ավելի քան երեք անգամ արագ
Նյու Յորք/Ֆլորենցիա, հուլիսի 2, 2026 թվական – «Արհեստական բանականությունը մեր կյանքի անբաժանելի մասն է։ Այն օրեցօր ավելի մեծ դեր է խաղում մեր կյանքում և արդեն իսկ ձևավորում է երեխաների մանկությունն ամբողջ աշխարհում՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումներով։ Նոր տվյալները բացահայտում են, թե որքան արագ և մասսայաբար են երեխաներն ամբողջ աշխարհում սկսում օգտվել արհեստական բանականությունից՝ միաժամանակ բացահայտելով դրա հետ կապված ռիսկերը և խորացող անհավասարությունները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 10 երկրներում հավաքագրված նոր տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն…
Կարդալ ավելինընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ.ՄԻՊ
Պետության կողմից կատարվել է Մարդու իրավունքների պաշտպանի հերթական առաջարկը․ ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը, որով ամրագրվել է տնային կալանքում գտնվող անձանց՝ հեռավար կրթությունը շարունակելու իրավական հնարավորությունը՝ կրթության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով։ Օրենքով սահմանվում է, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններից և հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային…
Կարդալ ավելինՀուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում վարորդական իրավունքի վերականգնման նոր կարգավորումը․ Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար
Հունիսի 25-ին Հանրապետության նախագահը ստորագրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում, ինչպես նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների փաթեթը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։ Նոր կարգավորումներով ներդրվել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային և վերահսկելի մեխանիզմ։ Նոր ընթացակարգով նախատեսվում է՝ – վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացում դիմելու…
Կարդալ ավելինԻնքնակամ կառույցների օրինականացման համար գործող իրավակարգավորումները կընդլայնվեն, իսկ պահանջները կխստացվեն
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սահմանվել էր որոշակի ժամկետ՝ մինչև օրենքի փոփոխությունը կառուցված ինքնակամ կառույցների համար հաշվառվելու և օրինականացման դիմելու համար: Նույն ժամանակահատվածում օրենսդիրը սահմանել էր նաև, որ բոլոր այն ինքնակամ կառույցները, որոնք կկառուցվեն օրենքի փոփոխությունից հետո, այլևս օրինականացման ենթակա չեն լինի: Գործնականում ի հայտ եկած այդպիսի բազում խնդիրների լուծման ու ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն՝ միաժամանակ ավելի խիստ պահանջներ սահմանելով: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի…
Կարդալ ավելին








