Նոյեմբերի 23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կնվազի մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հնարավոր է մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8, Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+11, Սեւանա…
Կարդալ ավելինԱյլ
Կրեմլում հուսով են, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակում
Կրեմլն ափսոսում է, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք բարձր մակարդակով գագաթաժողովին, եւ հուսով է, որ Երեւանը կշարունակի աշխատանքը կազմակերպության շրջանակում, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու Մինսկի գագաթաժողովին։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը բելառուս գործընկերոջ՝ Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում ավելի վաղ հայտնել էր, որ չի կարողանա մասնակցել Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների…
Կարդալ ավելինԶԼՄ. ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնի իր առաջնորդներին
Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին հանձնել հոկտեմբերին Իսրայելի վրա գրոհայինների հարձակումը կազմակերպած առաջնորդներին, սակայն խոստովանում են, որ այդ գաղափարը իրականացնել դեռ չի ստացվի։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Պարբերականը մեջբերում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգերքի խոսքը, որն արաբական երկրների դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՀԱՄԱՍ-ը, Գազայի բնակիչներին պաշտպանելու համար, պետք է «հանձնի իր առաջնորդներին և…
Կարդալ ավելինՀայկական կողմը հայտարարել է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա
Սահմանազատման հանձնաժողովների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ադրբեջանական կողմի հետ չկա։ Սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատության»-ը հայտնել են, որ հանձնաժողովների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա։ Նախօրեին Ադրբեջանից սահմանին բանակցելու առաջարկ հնչեց, բայց Բաքուն չէր հստակեցրել, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ։ Երևանից այսօր առավոտյան պատասխանեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։
Կարդալ ավելինՄիրզոյանը Եվրամիության երկրների դեսպանների հետ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցն են քննարկել
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել օրեր առաջ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան…
Կարդալ ավելինՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել Եվրասիայի անվտանգության ընդհանուր մոտեցումների վերաբերյալ
Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը հայտարարել է, որ չորեքշաբթի Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ։ «Համատեղ հանդիպման արդյունքում հաստատվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ քաղաքական և ռազմաքաղաքական, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին դիմակայելու բնագավառում։ Մոտ 20 փաստաթուղթ։ Մասնավորապես, ցանկանում եմ նշել երկու կարևոր փաստաթուղթ»,- լրագրողներին ասել է Ալեյնիկը արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո: Ըստ նրա, «առաջին…
Կարդալ ավելինՏեղի ունեցավ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ առաջին մասնաճյուղի պաշտոնական վերաբացումը
Հայաստանյան բանկային համակարգի նոր բրենդի՝ ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Կոմիտաս 1 հասցեում գործող «Մերգելյան» մասնաճյուղը վերաբացեց իր դռները հաճախորդների առջև՝ ժամանակակից, հարմարավետ և նորարարական ձևաչափով։ Մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, բանկի բազմամյա գործընկերներ և հաճախորդներ, որոնք բարձր գնահատեցին բանկի նոր ձևաչափը՝ մաղթելով Բանկին ֆինանսական կայունություն և հաճախորդների գոհունակության բարձր աստիճան։ Ժամանակակից, թվային և նորարար. Բանկի նպատակն է լինել առաջին ընտրության մանրածախ բանկ՝ առանձնանալով թվային պրոդուկտների գրավիչ պայմաններով: Նոր բրենդի մասին խոսելիս ԱՄԻՕ ԲԱՆԿի Խորհրդի…
Կարդալ ավելինՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի գլխավորությամբ քննարկվեցին քաղաքացիություն չունեցող անձանց հարցերը
Նոյեմբերի 17-18-ին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչներ, Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, մասնակցեցին Ծաղկաձորում տեղի ունեցած «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քարոզարշավ» ծրագրի շրջանակներում ապաքաղաքացիության և չփաստաթղթավորված անձանց հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը։ Հայտնում են ՆԳՆ-ից: Ա. Ղազարյանը ներկայացրեց ոլորտի լիազոր մարմնի կողմից տարվող աշխատանքները քաղաքացիություն չունեցող անձանց հարցերի ուղղությամբ, գործընթացի միտումները։ ՄՔԾ ԱՎՎ պետի պաշտոնակատար Մարիամ Գևորգյանը ներկայացրեց փաստաթուղթ չունեցող անձանց վերաբերող իրավական ակտերի օրենքի նախագիծը։ Օրենսդրական փաթեթում լրամշակումների գործընթացն իրականացվել է…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին նոր որոշում է ընդունել․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ռոբերտի Ֆարմանյանին վերանշանակել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնին»,- ասվում է որոշման մեջ։
Կարդալ ավելինԻրանը հայտարարել է պատերազմի շարունակման դեպքում Իսրայելի դեմ նոր ճակատների անխուսափելիության մասին
Իսրայելի դեմ պայքարի նոր ճակատների բացումն անխուսափելի կդառնա, եթե ռազմական գործողությունները շարունակվեն Գազայի հատվածում։ Լիբանան կատարած այցի ժամանակ նման կարծիք է հայտնել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Եթե պատերազմը շարունակվի, ապա նոր ճակատների բացումն անխուսափելի է», – նշել է Աբդոլլահիանը, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ «Եթե զինադադարը չշարունակվի, հանգամանքները տարածաշրջանում կփոխվեն, և ռազմական գործողությունների մասշտաբները կընդլայնվեն»,- հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Կարդալ ավելին