Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների…

Կարդալ ավելին

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում հանդիպումները շարունակվում են

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում հանդիպումները շարունակվում են

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը մարտի 20-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, ԵՄ նախկին հանձնակատար Մեգլենա Կունևայի գլխավորած պատվիրակությանը։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը՝ Արմեն Ղազարյանը կարևորել է իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունավետությունը ինչպես Նախարարության, այնպես էլ ՆԳՆ մանդատի ներքո գտնվող ոլորտներում։ Փոխնախարարը ներկայացրել է նաև հանրային անվտանգության և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կատարված փոփոխություններն ու ընթացիկ աշխատանքները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ու այդ…

Կարդալ ավելին

Հայտնի ֆոն Մեկ եւ Չայկովսկի ընտանիքների ժառանգը Երեւանում կներկայացնի «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների»նախագիծը

Հայտնի ֆոն Մեկ եւ Չայկովսկի ընտանիքների ժառանգը Երեւանում կներկայացնի «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների»նախագիծը

Մարտի 26-ից 28-ը Երևանում կկայանա «Չայկովսկի. երաժշտություն առանց վիզաների» միջազգային մշակութային և կրթական եզակի նախագիծը, որն իրականացվում է Նադեժդա Ֆիլարետովնա ֆոն Մեկ միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից՝ Նախագահի մշակութային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրի նպատակներից է երկրների, քաղաքների և մշակութային, գեղարվեստական և կրթական հաստատությունների միջև բարեկամական հարաբերություններ հաստատելը՝ Պ. Ի. Չայկովսկու երաժշտական ժառանգությունը հանրահռչակելու համար եւ տաղանդավոր երիտասարդներին աջակցելու նպատակով: 2025 թվականին կլրանա Պ.Ի. Չայկովսկու ծննդյան 185 տարին (07.05.2025 թ.): Նախագիծը միավորում է 9 երկիր, այդ թվում՝…

Կարդալ ավելին

Հայաստանում գրանցվել  էր 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Հայաստանում գրանցվել  էր 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Սույն թվականի մարտի 21-ին՝ տեղական ժամանակով 05:03:21-ին (UTC 01:03:21), Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է M=4.0 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ  երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=40.9220 N, արևելյան երկայնության՝ λ=44.1890 E: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում 2025թ. տարեսկզբից շահագործման հանձնված հայ-չինական ավտոմատացված սեյսմաերկրադինամիկական համակարգը:   Երկրաշարժի էպիկենտրոնը սույն թվականի մարտի 8-ին արձանագրված  M=5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնային տիրույթում է՝ տեղաբաշված  Շենավան-Գոգարան…

Կարդալ ավելին

«Պետք է զբաղվել սիրելի աշխատանքով». Ժաննա Անդրեասյանը՝ ՀՊՏՀ ուսանողներին

«Պետք է զբաղվել սիրելի աշխատանքով». Ժաննա Անդրեասյանը՝ ՀՊՏՀ ուսանողներին

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Հաջողակ կարիերայի բանաձևը» խորագրով պանելային քննարկմանը, որը վարել է ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը: Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքային հեռանկարի և մասնագիտական հաջողության վերաբերյալ քննարկումներում ուսանողների կողմից բարձրացված հարցադրումներին արձագանքելն ու երկխոսության ծավալումը: Ինչպիսի՞ կրթությունը կարող է նպաստել մասնագիտական զարգացմանն ու կարիերայի առաջընթացին Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթության համակարգում փոփոխություններն ահռելի են, և ամբողջ աշխարհում այս համակարգը…

Կարդալ ավելին

Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է 2024 թվականին Ներքին գործերի նախարարության իրականացրած աշխատանքները

Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է 2024 թվականին Ներքին գործերի նախարարության իրականացրած աշխատանքները

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։ Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը շարունակել է ժամանակակից մոդելով աշխատանքը գրանցելով տպավորիչ արդյունքներ ոչ միայն վարչական իրավախախտումների, այլև հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:…

Կարդալ ավելին

Հայտարարություն. Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

Հայտարարություն. Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։ Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները։        

Կարդալ ավելին

Հստակեցվում են 16-18 տարեկանների աշխատանքի անվտանգության պահանջները

Հստակեցվում են 16-18 տարեկանների աշխատանքի անվտանգության պահանջները

  Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակում 16-18 տարեկան անձանց որոշակի աշխատանքներում ներգրավելու պայմանների սահմանմանը վերաբերող նախագիծը։ Առաջարկվող կարգավորումը բխում է նախորդ տարի ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկումից։ «Նոր օրենքով սահմանված են աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ինստիտուցիոնալ մոտեցում դարձնելու պայմանները՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ: Ըստ էության՝ դուալ կրթության այս համակարգն ուսանողի համար հնարավոր է դարձնում զուգահեռ աշխատելն ու սովորելը։ Դուալ կրթության համակարգում ուսումնառության գործընթացը…

Կարդալ ավելին

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

  ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ: Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին…

Կարդալ ավելին
1 144 145 146 147 148 540