Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները՝ «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝…
Կարդալ ավելինԻրավունք
Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Ամիօ Բանկը, հրապարակային առաջարկի միջոցով, մեկնարկել է իր կողմից թողարկված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը՝ ներդրողներին առաջարկելով եկամտաբեր և հուսալի ներդրումային գործիք։ Թողարկման պայմաններն են՝ Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ Պարտատոմսերի քանակ՝ 30,000 Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75% Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս Պարտատոմսերի տեղաբաշխումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ Պարտատոմսերը հնարավոր է ձեռք…
Կարդալ ավելինԿրթությունը ձևավորում է առողջ հասարակություն. տեսանյութ
Դեռ անհիշելի ժամանակներից հույն փիլիսոփաները անվիճելի ճշմարտություն էին համարում գիտելիքի ձեռքբերման , մտածելու , վերլուծելու, տրմաբանության գործածումը մարդուն շրջապատող աշխարհի նակատմամբ ։ Գիտելիքը լավագույն զենքն է տգիտության դեմ և հիմք՝ աշխարհը փոխելու համար։ Այն բացում է անսահման հնարավորություններ, տալիս է վստահություն և ազատություն՝ կյանքի ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար։ Այն դառնում է իրական ուժ երբ այն կիրառվում է գործնականում, այլ ոչ թե պարզապես մնում տեսություն։Անընդհատ թարմացվում և խորացվում է, քանի որ աշխարհն արագորեն փոխվում…
Կարդալ ավելինԱնգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Մեծ հաջողությունները հաճախ սկսվում են մեկ վստահ որոշումից։ Երբեմն ընդամենը մեկ քայլ է պետք՝ թարմացնելու բիզնես միջավայրը, ձեռք բերելու նոր սարքավորումներ, ընդլայնելու գործունեությունը կամ կյանքի կոչելու այն գաղափարները, որոնք կարող են Ձեր բիզնեսը հասցնել նոր մակարդակի։ Amio Շտապ անգրավ բիզնես վարկը ստեղծված է հենց այդ նպատակով՝ օգնելու Ձեզ իրականացնել բիզնես ծրագրերը՝ շրջանառու միջոցների համալրումից և հիմնական միջոցների ձեռքբերումից մինչև կապիտալ ներդրումներ, տարածքի վերանորոգում և ընթացիկ ծախսերի ֆինանսավորում։ Amio Շտապ վարկի միջոցով կարող եք ստանալ 300,000-ից…
Կարդալ ավելինԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Ամառը լավագույն ժամանակն է մի փոքր կանգ առնելու, սովորական առօրյայից կտրվելու, ճանապարհորդելու և նոր հիշողություններ ստեղծելու համար։ Եթե ունեք ճանապարհորդելու պլաններ և ցանկալի ուղղություն, սակայն անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, ապա AMIO Mobile-ով կարող եք լուծել այդ խնդիրն ընդամենը մի քանի րոպեում։ AMIO Mobile հավելվածի միջոցով կարող եք ստանալ օնլայն անգրավ սպառողական վարկ՝ առանց բանկ այցելելու։ Վարկը կարող եք ձևակերպել ինքնուրույն՝ մի քանի պարզ քայլով։ Վարկի հայտը լրացվում է ամբողջությամբ առցանց, որոշումը կայացվում է տեղում, իսկ…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գևորգ Աղազարյանին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Արտաշատ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն ապահովվել փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, – արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, – պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել…
Կարդալ ավելինԿանանց լիարժեք մասնակցությունն անվտանգության և խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
Հունիսի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որպես պատվավոր բանախոս, մասնակցել և ելույթ է ունեցել «Հայաստանի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» երրորդ ազգային գործողությունների ծրագրի «Ներդրում համաշխարհային խաղաղության մեջ» սկզբունքների իրականացումը գործնականում» խորագրով բարձր մակարդակի հանդիպմանը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ուղեկցել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի երրորդ մասնակից Մանե Շաբոյանը, ով հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ և ակտիվորեն ներգրավված է տարբեր հասարակական նախաձեռնություններում։ Անահիտ Մանասյանն իր ելույթում կարևորել է կանանց ակտիվ և արդյունավետ ներգրավվածությունը…
Կարդալ ավելինՎարորդական իրավունքի վերականգնման դեպքում կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով․ ՆԳ նախարարն Ազգային ժողովում 1-ին ընթերցմամբ ներկայացրել է նախագիծը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նախագծերի փաթեթի հիմքում քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկներն են, ինչի արդյունքում մշակվել է բալանսավորված օրենսդրական լուծում։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։ Նոր ընթացակարգով նախատեսվում է՝…
Կարդալ ավելինՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ։ Այցերի ընթացքում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը և պահման պայմանները։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ՝ հնարավորության դեպքում…
Կարդալ ավելինՎերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս
Հունիսի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական…
Կարդալ ավելին








