Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը.տեսանյութ

Ծանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել է․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը.տեսանյութ

Մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր փետրվարի 4-ի երեկոյան։ Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակով թիկունքին ստացած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Մեծամոր քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Մեկնել էր վարչության օպերատիվ խումբը։ Ըստ տուժածի՝ Մեծամորի քաղաքային այգու կողմը քայլելիս անհայտ անձը թիկունքից հարվածել էր։ Հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն…

Կարդալ ավելին

ՑԱԽԱԼ-ը պարսկերենով նախազգուշացրել է իրանցիներին՝ երկաթուղային ենթակառուցվածքներին հարվածելու մասին

ՑԱԽԱԼ-ը պարսկերենով նախազգուշացրել է իրանցիներին՝ երկաթուղային ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը պարսկերենով արտակարգ նախազգուշացում է հրապարակել Իրանի բնակիչների համար՝ կոչ անելով նրանց մինչև տեղական ժամանակով ժամը 21:00-ն ձեռնպահ մնալ երկրի ողջ տարածքում գնացքների օգտագործումից: «Գնացքներում և երկաթուղային գծերի մոտակայքում ձեր ներկայությունը վտանգում է ձեր կյանքը», — ասված է ուղերձում:        

Կարդալ ավելին

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

  Սկսվել է Ողջաբերդ և Գետառ գետերի հուների մաքրումը։ Դրանցից դուրս են բերվում կենցաղային և կոշտ թափոնները՝ ապահովելով ավելի մաքուր և անվտանգ միջավայր։ Աշխատանքների ծավալը կազմում է ավելի քան 4000 խմ:   https://www.facebook.com/reel/958427366899295        

Կարդալ ավելին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 6-ին դրական եզրակացություն է տվել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնակատար Մարտին Գալստյանի թեկնածությանը։ Գալստյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջին 7 տարիների ընթացքում ԿԲ-ի իրականացրած գործունեությունը։ Հայաստանի Կենտրոնական բանկն անկախ մարմին է, որի գլխավոր նպատակը երկրում գների կայունության ապահովումն է։ Այն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականությունը, թողարկում է ազգային արժույթը, կարգավորում և վերահսկում է ֆինանսական համակարգը՝ ապահովելով բանկային հատվածի և վճարահաշվարկային համակարգերի կայունությունը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների սպառողների…

Կարդալ ավելին

Ռուսաստանը կոչ է արել չխաթարել իրանական հարցի շուրջ բանակցությունների պատեհությունը

Ռուսաստանը կոչ է արել չխաթարել իրանական հարցի շուրջ բանակցությունների պատեհությունը

Կարևոր է թույլ չտալ խաթարել քաղաքական և դիվանագիտական ​​լուծում գտնելու բանակցությունների մնացած հնարավորությունները։ Կոչ ենք անում, որ այդ հանգամանքը լիովին հաշվի առնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած անօրինական, չհրահրված ագրեսիայի հետևանքով առաջացած լայնածավալ միջազգային ճգնաժամը շարունակում է ամեն օր ընդլայնվել և խորանալ։ Հարձակումները դառնում են ավելի ու ավելի դաժան և ավերիչ՝ թիրախավորելով ոչ միայն ռազմական թիրախները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները, դրանց թվում՝ ԱԷՄԳ-ի պաշտպանության տակ…

Կարդալ ավելին

Մեր օդաչուի փրկարարական գործողությանը Իրանում 155 ինքնաթիռ է մասնակցել. Թրամփ

Մեր օդաչուի փրկարարական գործողությանը Իրանում 155 ինքնաթիռ է մասնակցել. Թրամփ

Իրանի օդային տարածքում խոցված ինքնաթիռի օդաչուի փրկարարական գործողությանը մասնակցել է 155 ինքնաթիռ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Դրանց թվում՝ չորս ռմբակոծիչ, 64 կործանիչ, 48 լցարկող ինքնաթիռ, 13 փրկարարական ինքնաթիռ և այլն։ Իսկ հետո, երբ հայտնվեցինք գետնին, պայթեցրինք մեր հին, մեծ ինքնաթիռները»,- նշել է նա։        

Կարդալ ավելին

Իրանը Թրամփի վերջնագրին հեգնանքով է պատասխանել

Իրանը Թրամփի վերջնագրին հեգնանքով է պատասխանել

  Ժամը 20:00-ն լավագույն ժամանակը չէ։ Դրա մասին ասվում է Զիմբաբվեում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի։ «Կարո՞ղ եք խնդրեմ փոխել այն 13:00-ից մինչև 14:00-ն, կամ, եթե հնարավոր է, 01:00-ից մինչև 02:00-ն: Շնորհակալություն նման կարևոր հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- նշել են դեսպանատնից։        

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպանը՝ Դավիթ Մինասյանի գործի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ Դավիթ Մինասյանի գործի առնչությամբ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին  օրերին մի շարք օգտատերեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը: Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության առնչությամբ: Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

Ամիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով

  Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում: Համալրման արդյունքում, 2026թ. ապրիլի 06-ի դրությամբ, Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 210 միլիարդ ՀՀ դրամ: Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի ամրապնդումն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը: Ներդրված միջոցները կնպաստեն Բանկի դինամիկ աճին և շարունակական զարգացմանը՝ ապահովելով կայունություն ու նոր հնարավորություններ հաճախորդների…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել…

Կարդալ ավելին
1 18 19 20 21 22 546