Երևանը կհյուրընկալի լեգենդին․ Գարի Կեսայան և ամերիկյան ջազի աստղեր Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Կեսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազի աստղերի մասնակցությամբ։ Այդ երեկո բեմում հանդես կգան աշխարհում ջազի սիրահարներին լավ հայտնի նշանավոր երաժիշտներ՝ ջազ-վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։ Մաեստրոյի հետ միասին նրանք կներկայացնեն հագեցած ու վառ ծրագիր, որը կմիավորի ջազային երաժշտության տարբեր ուղղություններն…
Կարդալ ավելինԻրավունք
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: Հիշյալ անձինք իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 377.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.76 դրամ (նվազել է 0.37 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.65 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 426-430.5 դրամով, վաճառվում է 436.5–441 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.52-4.63 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՕնլայն վարկ AMIO Mobile-ում
Այժմ սպասելու կարիք չկա․ կատարեք ցանկալի գնումները՝ ձևակերպելով արագ վարկ ընդամենը մի քանի րոպեում AMIO Mobile հավելվածի միջոցով: AMIO Mobile-ում օնլայն վարկի պայմաններն են՝ Մրցունակ տոկոսադրույք տարեկան անվանական 15% -18% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08% – 19.8%) Առանց միջնորդավճարների Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ Նվազագույն գումար՝ 100,000 ՀՀ դրամ Ժամկետ՝ 12-60 ամիս Արագ և հարմար գործընթաց Վարկի հայտը լրացվում է ամբողջությամբ առցանց, որոշումը կայացվում է տեղում, գումարը անմիջապես հասանելի է դառնում հաշվին: Օնլայն…
Կարդալ ավելինՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մարտի 30-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր՝ մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Արդյունքները կամփոփվեն և Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ՝ իշխանությունների գործունեության…
Կարդալ ավելինԱՄՆ-ն թույլատրել է ռուսական նավթակիր լցանավին մուտք գործել Կուբա
ԱՄՆ առափնյա պահպանությունը թույլ կտա հում նավթով բեռնված ռուսական տանկերին անարգել անցնել Կուբա՝ չնայած կղզու նկատմամբ ամերիկյան փաստացի վառելիքային շրջափակմանը։ Այս մասին հայտնել է The New York Times թերթը՝ հղում անելով ամերիկացի իրազեկ պաշտոնյային։ Նրա խոսքով՝ ԱՄՆ առափնյա պահպանությունը երկու պարեկային նավակ ունի տարածաշրջանում, որոնք կարող էին փորձել կանգնեցնել ռուսական լցանավը, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որևէ միջոց ձեռնարկելու հրաման չի տվել։ Ինչպես հայտնում է պարբերականը, 730 հազար բարել նավթ տեղափոխող տանկերը հենց այս…
Կարդալ ավելին«Թատրոն 8» Լիրիկական կատակերգություն՝ ըստ Ա. Չեխովի ստեղծագործությունների
Մեր «Սիրո մասին» ներկայացման մեջ՝ մենք փորձում ենք բացահայտել, թե իրականում ինչպիսին է սերը՝ առանց չափազանցությունների, առանց ողբերգական շեշտադրումների, այլ ջերմությամբ և իրական կյանքով։ Ներկայացումը հյուսված է Անտոն Չեխովի իրական նամակներից, որոնք ուղղված են իր կնոջը և նրա հայտնի «Առաջարկություն» կատակերգությունից։ Միասին նրանք ստեղծում են մի պատկեր, որում արտացոլվում է սիրո առօրյան, մի փոքր զվարճալի, երբեմն էլ՝ հուզիչ կողմը, որոնց հանդիպում ենք ամեն օր։ «Սիրո մասին» ներկայացումը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք…
Կարդալ ավելինՀրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի տարեկան հաղորդումը
Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2025 թվականի տարեկան հաղորդումը: Տարեկան հաղորդումն ամփոփում է հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության արդյունքները, ներկայացնում տարբեր ոլորտներում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված Պաշտպանի առաջարկները: Տարեկան հաղորդման համաձայն՝ 2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ կատարման փուլում են գտնվում համակարգային բնույթ ունեցող ՄԻՊ առաջարկների 71 տոկոսը, ինչը վկայում է հաստատության գործունեության բարձր արդյունավետության մասին։ Հատկանշական է, որ 2025…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ
Թատրոնի համաշխարհային օրը տոն է, որը միավորում է բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։ Թատրոնը, լինելով արվեստի ամենազգայուն ձևերից մեկը, միշտ արձագանքել է ժամանակի ընթացքին՝ արտահայտելով թե՛ հասարակության մտահոգությունները, թե՛ անհատի ներքին հակասությունները։ Ուստի, այս օրը ևս մեկ առիթ է՝ արժևորելու թատրոնի դերը հասարակության կյանքում, հիշելու դրա ձևավորման ճանապարհն ու այն ստեղծագործական ժառանգությունը, որը մեզ է փոխանցվել դարերի խորքից: Թատրոնը կենդանի արվեստ է, որն արձագանքում է ժամանակի շնչին, հասարակության մտահոգություններին և մարդու որոնումներին։ Այն ոչ միայն…
Կարդալ ավելինԿԲ նախագահը մասնակցել է «Firebird AI» նախագծի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման արարողությանը
Մարտի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Firebird AI» մեգանախագծի ֆինանսավորման համար վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: Պայմանագիրը կնքվել է վեց ֆինանսական կառույցների, մասնավորապես Արդշինբանկի, Ակբա բանկի, Էվոկաբանկի, Ֆասթբանկի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ֆոնդի և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ֆոնդի միջև: Իր ելույթում ԿԲ նախագահն ընդգծել է, որ «Firebird AI» նախագծի ֆինանսավորումը վկայում է Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգի որակական զարգացման մասին՝ նշելով, որ այն արդեն ունի բավարար կարողություններ նման մասշտաբի և…
Կարդալ ավելին








