Հոկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կայացել է «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ վերջնական լրամշակումների քննարկումը։ Արտագնա քննարկումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Ազգային ժողովի գործընկերներին ներկայացնելու առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կատարված փոփոխությունները։ Փաթեթի երկրորդ ընթերցմանն ընդառաջ կատարվել են մի շարք լրամշակումներ, այդ թվում՝ ԱԺ հետ ունեցած տարբեր քննարկումների շրջանակներում առանձնացված խնդիրները հասցեագրող փոփոխություններ։ Ըստ այդմ՝ դրանք գտել են իրենց տրամաբանական լուծումները։ Քննարկմանը մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցել…
Կարդալ ավելինԻրավունք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 197 դեպք. գրանցվել է 38 ավտովթար, վիրավորվել է 57 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք: Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության՝ 16, անձնական ունեցվածքի գողության՝ 10, խարդախության՝ 9, խուլիգանության՝ 7, ինքնավնասման՝ 5, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, կաշառակերության ու թմրամիջոցների մաքսանենգության՝ 3-ական, շորթման, գույքը…
Կարդալ ավելինԱդրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը. ԱԳՆ մամուլի խոսնակ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք…
Կարդալ ավելին«Պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»․պատգամավոր
ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ArmLur.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատել է՝ իր թեկնածությունն առաջադրվել է Արդարադատության նախարարի պաշտոնում։ «Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, ես երկրում չեմ եղել, վերադարձա ու իմացա, որ թեկնածությունս առաջադրել են»,- ասաց նա: Հարցին՝ ինքն ընդունել է առաջարկը, պատրաստ է տեղափոխվել գործադիր․ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո, եթե վարչությունն ընտրի, պատրաստ եմ տեղափոխվել գործադիր»: Նշենք, որ Արդարադատության նախարարի թեկնածուների համար շրջանառվում են նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի անունները, վերջինս կայքի հետ…
Կարդալ ավելին«ԳԱՎԱՌ ԲԿ» -ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՕՐԵՆ ԳԱՐԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ
«ԳԱՎԱՌ ԲԿ»-ն, որը սպասարկում է Գավառ խոշորացված համայնքի տարածաշրջանի թվով շուրջ 65.000 ազգաբնակչության, մատուցում է բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ինչպես նաև «Շտապ օգնության» ծառայություն, որը հասցրել է այնպիսի ծավալի աշխատանքներ իրականացնել, որը խթանել է բուժառուների վստահության ապահովմանը տեղում ծառայությունները ստանալուն՝ նվազեցնելով մայրաքաղաք դիմողների քանակը: Բժշկական կենտրոնն այս ողջ տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ է արձանագրել թե որակյալ բժշկական անձնակազմի համալրման և թե՛ նոր բժշկական սարքավորումների և ծառայությունների ստեղծման առումով, որոնք հենք են դարձել ազգաբնակչության…
Կարդալ ավելինԿառուցապատողը 1 օրում վերացրել է շինհրապարակի խախտումները․ ԲԸՏՄ–ն կասեցումը հանել է
Մայրաքաղաքում փոշու արտանետումների կանխարգելմանն ուղղված վերահսկողական միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի կառուցման ընթացքում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանման պահանջների խախտումներ։ Շինաշխատանքները տեղում կասեցվել են, տրվել թերությունները վերացնելու հանձնարարականներ։ Հաջորդ իսկ օրը կառուցապատողի կողմից շտկվել են թերությունները՝ ճանապարհն ամբողջությամբ խճապատվել է և պարբերաբար ջրվում է։ Շինաշխատանքների կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԿալիֆոռնիայի հայերը գնել են ոսկու ձուլակտորներ՝ ավելի քան 54 միլիոն դոլար լվանալու համար. USA Today
Հարավային Կալիֆոռնիայի երկու հայեր՝ տղամարդ և կին, մեղադրվում են Medicare-ից ավելի քան 54 միլիոն դոլար խաբելու մեջ՝ հոսփիսային ծառայությունների և ախտորոշիչ թեստերի կեղծ հայցեր ներկայացնելու և անօրինական միջոցների լվացման մեջ՝ միլիոնավոր դոլարների ոսկյա մետաղադրամներ և ձուլակտորներ գնելով, հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով դաշնային իշխանություններին։ 36-ամյա Սոֆյա Շաքլյանը՝ Լոս Անջելեսից և 47-ամյա Ալեքս Ալեքսանյանը՝ Բըրբենքից ձերբակալվել են չորեքշաբթի՝ դաշնային մեծ երդվյալ ատենակալների 24 մեղադրանքի հիման վրա, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: Դաշնային դատախազները հայտնել…
Կարդալ ավելինԵՄ-ն Հունգարիայի վետոն շրջանցելու համար Կիևին ռազմական օգնության նոր հիմնադրամ կստեղծի. El Pais
Եվրամիությունն ուղիներ է փնտրում՝ հաղթահարելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Հունգարիայի արգելափակումը։ Հունգարիան գրեթե 1,5 տարի շարունակ արգելափակում է 6 միլիարդ եվրոն, որը պետք է փոխհատուցեր ԵՄ երկրներին Կիևին զենք մատակարարելու նպատակով, գրում է El Pais պարբերականը։ Ի պատասխան՝ ԵՄ-ն դիտարկում է կամավոր ներդրումներով նոր միջկառավարական հիմնադրամի ստեղծման հարցը՝ բացառելով Բուդապեշտի մասնակցությունը։ Սակայն նման հիմնադրամի ստեղծման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների, ներառյալ՝ Հունգարիայի միաբանությունը։ ԵՄ արտգործնախարարներն առաջարկը կքննարկեն Լյուքսեմբուրգում…
Կարդալ ավելինՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը
Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։ Հոկտեմբերի 14-ից 16-ը նախատեսվում է շրջիկ ծառայություն իրականացնել Շիրակի մարզում: Մասնավորապես՝ ✔️ Ախուրյան համայնքում՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 12.00-17.00, ✔️ Ամասիա համայնքում՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 11.00-17.00, ✔️ Անի համայնքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 11.00-17.00։
Կարդալ ավելինԴրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ
Ամիօ բանկի հետ ցանկացած հեռավորություն հաղթահարելի է: Ներկայացնում ենք բանկի միջոցով դեպի ԱՄՆ և Եվրոպա ավելի արագ և պարզ փոխանցումներ իրականացնելու լավագույն առաջարկը: Ծառայությունից կարող են օգտվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Ինչո՞ւ կատարել փոխանցումներն Ամիօ բանկի միջոցով. Փոխանցման համար մինիմալ տվյալների տրամադրում Փոխանցման ստացում առավելագույնը 1-2 բանկային օրվա ընթացքում Առանց գումարից որևէ հավելյալ պահումի Շտապեք օգտվել բանկի կողմից ամեն օր արդիականացվող ծառայությունների շահավետ առաջարկներից: Փոխանցումների մանրամասներին ծանոթացեք այստեղ: Ամիօ բանկ, դրամական միջազգային փոխանցումներ առանց…
Կարդալ ավելին







