Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է՝ ԲԿ-ներից մեկում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի մահվան մասին։ «Այսօր, ըստ մեր հավաստի աղբյուրների Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառու (Հ..Կ Տ…Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Հավելեմ, որ ըստ միջազգային ցուցանիշի ջրծաղիկ վարակից մահացությունը արձանագրվում է 60000 դեպքից 1 -ի մոտ: 2020թ հունիսն ՀՀ առողջապահության պատասխանատուն փստում էր, որ« Ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում…
Կարդալ ավելինԻրավունք
Նարեկ Մկրտչյանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 11-15-ը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68)։ Նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման վերաբերյալ․ Նարեկ Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։ Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարների և այլ շահագրգիռ…
Կարդալ ավելինԻ՞նչ է տեղի ունեցել Մելիք Մանուկյանին պատկանող գործարանում
Այսօր մամուլում շրջանառվեց մի տեղեկություն , որ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես ասվում է ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել: Հայտնում է shamshyan.com-ը: Ըստ տեղեկությունների՝ պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:Թե ինչն է եղել պայթյուն-փլուզման պատճառը՝ պարզվում է: Նույն աղբյուրի փոխանցմամբ նշված էր , որ …
Կարդալ ավելինԿանադան կվերականգնի ֆինանսական օգնությունը ՄԱԿ պաղեստինցի փախստականների գործակալությանը
Կանադան հայտարարել է, որ վերականգնում է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության գործակալության ֆինանսավորումը այն հետաքննությունից հետո, որը ցույց է տվել, որ գործակալության որոշ աշխատակիցներ հանցակից են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակմանը, տեղեկացրել է ВВС-ն։ Կանադան 16 երկրներից մեկն է, որը դադարեցրել էր գործակալության հետագա ֆինանսավորումը այն բանից հետո, երբ Իսրայելը ներկայացրել էր գործակալության աշխատակիցների կողմից կատարված բռնության ապացույցներ։ Կանադայի հայտարարությունում ասված է, որ ֆինանսավորումը կվերականգնվի, քանի դեռ շարունակվում է աշխատակիցների հետաքննությունը։ 2022թ. տվյալներով՝ Կանադան զբաղեցնում է…
Կարդալ ավելինՄենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը. Արարատ Միրզոյան
Ադրբեջանի ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը: Այս մասին «TRT World»-ի թղթակցին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով առևտրային միջանցքների մասին հարցին: «Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես…
Կարդալ ավելինԿենդանաբանական այգին ընդլայնվում և բարեկարգվում է
Կենդանաբանական այգին ընդլայնվում և բարեկարգվում է: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով: Առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող՝ կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի: Տեսանյութում նշվում է նաեւ, որ Երևանի կենդանաբանական այգին համալրվել է ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղով։
Կարդալ ավելինՍյունիքի մարզպետն ընդունել է իրանցի գործարարների պատվիրակությանը. Քննարկել են հնարավորն համագործակցության շրջանակը
Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։ Ռ․Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշեց, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն, և ես՝ որպես Սյունիքի մարզի ղեկավար, պատրաստ եմ անել առավելագույնը։ Սյունիքում…
Կարդալ ավելինԳազայում կառանատեղիի կառուցումն օգնության ընդունման համար 1-2 ամիս կտեւի. Պենտագոն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկացի զինծառայողներին հրամայել է կառանատեղի կառուցել Գազայի ափի մոտ՝ ծովային օգնությունն ընդունելու համար։ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ կառանատեղիի կառուցումը, որի համար 1 000 ամերիկացի զինծառայող կպահանջվի, կտեւի 1-2 ամիս։ Դրա կառուցումից հետո օգնությունը պետք է բեռնաթափել կառանատեղիում, որի անվտանգությանը հետեւելու է Իսրայելը, իսկ հետո տեղափոխել ոչ մեծ ռազմանավերով դեպի Գազայի ափ։ Այս պլանը, մարդասիրական կազմակերպությունների կարծիքով, շատ ժամանակ կխլի եւ արդյունավետ չէ ցամաքային անցումներով օգնության մատակարարումների համեմատ։ Եվ…
Կարդալ ավելին«Սիրելի կանայք, ընտանիքի ու հայրենիքի հանդեպ ձեր անմնացորդ նվիրվածությունը արժանի է երախտագիտության ու հիացմունքի».Արտաշատի համայնքապետ
Կանանց միջազգային օր, սկզբնական անվանումը՝ Աշխատավոր կանանց միջազգային օր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Կանանց միջազգային օրն արտահայտում է կանանց իրավունքների համար շարժումը։Սակայն 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ստացան ընտրելու իրավունք, որից հետո այն ԽՍՀՄ-ում դարձավ ազգային տոն։ Մարտի 8-ը սկզբում սկսեցին նշել հիմնականում սոցիալիստական շարժումները և կոմունիստական երկրները մինչև այն 1967 թվականին ճանաչվեց ֆեմինիստական շարժման կողմից։ 1975 թվականին մարտի Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը։Խորհրդային միությունից հետո Հայաստանում ներմուծվեց ապրիլի 7-ը որպես «մայրության…
Կարդալ ավելինԵվրամիության հետ պատժամիջոցները չեղարկելու շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն. Իրանի փոխարտգործնախարար
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Քանին ասել է, որ Իրանը և Եվրամիությունը կշարունակեն խորհրդակցությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ պատժամիջոցները վերացնելու խնդրի շուրջ, հայտնում է IRNA-ն։ Բաղերին X-ի էջում գրել է, որ «օգտակար» հանդիպում է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի և Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Սվեն Կուփմանսի հետ։
Կարդալ ավելին








