Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» տնօրեն

Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» տնօրեն

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Հայկ Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն։ Հայկ Սանոյանի կենսագրությունը ստորև․ Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր Քսանութը հոկտեմբեր, 1991 թվական, Կապան Աշխատանքային գործունեություն 2016 թվականին  աշխատել է «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակում, որպես փաստաբան-իրավախորհրդատու։ 2016–2017 թվականներին աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որպես դատավորի օգնական։ 2017–2018 թվականներին աշխատել է Էյ Էմ իրավաբանական ընկերությունում, որպես փաստաբան-իրավախորհրդատու։ 2018–2019 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական…

Կարդալ ավելին

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք, արձանագրվել է 16 ՃՏՊ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք, արձանագրվել է 16 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության՝ 12-ական, խարդախության՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, հոգեկան ներգործության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, փաստաթուղթ կեղծելու, դատական ակտը չկատարելու կամ դրա…

Կարդալ ավելին

ՊԵԿ-ը բացահայտել է 3 կիլոգրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է 3 կիլոգրամ քաշով «կոկաին» տեսակի թմրամիջոցի  մաքսանենգության դեպք

Օրերս ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Դոմինիկյան Հանրապետությունից տարանցիկ չվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Մ․Հ․-ին, վերջինիս ճամպրուկը և ձեռքի ուղեբեռը։ Մաքսային զննման արդյունքում քաղաքացու ճամպրուկում գտնվող տեսախցիկի պատյանի կարված կողային հատվածներից և դյուրակիր համակարգչի պատյանի կարված հատվածից հայտնաբերվել է 3 կիլոգրամ ընդհանուր քաշով 3 փաթեթ՝ «կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ։ Այս մասին հաղորդում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կազմված նյութերը փոխանցվել են…

Կարդալ ավելին

Ցեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում. Էրդողան

Ցեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սուր քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու հրավերը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ «Մեր ժամանակների Հիտլեր Նեթանյահուի ստերին այսօր ծափահարողները չի կարողանալու մաքրել այս սև բիծը: Ցեղասպանության պատասխանատուները պետք է ոչ թե խորհրդարանական ամբիոնում կանգնեն, այլ դատարանի դահլիճում, որ պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար»,- ասել է  Թուրքիայի նախագահ՝ չնշելով, որ Թուրքիան ինքն է պատասխանատու Հայոց ցեղասպանության համար, ինչը, սակայն, շարունակում է համառորեն հերքել։ Էրդողանը…

Կարդալ ավելին

Հնդկաստանը նախատեսում է ընդլայնել բեռնափոխադրումները «Հյուսիս-Հարավ» միջանցքով. փորձագետ

Հնդկաստանը նախատեսում է ընդլայնել բեռնափոխադրումները «Հյուսիս-Հարավ» միջանցքով. փորձագետ

Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից երկկողմ առևտրում Չենայ-Վլադիվոստոկ երթուղու, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և Հյուսիսային ծովի երթուղու օգտագործումը կնպաստի մատակարարումների աճին։ Դրա մասին ТАСС-ին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայի (FIEO) գլխավոր և գլխավոր գործադիր տնօրեն Աջայ Սահայը։ Նրա համոզմամբ՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների հետագա աճի կարևոր պայմաններից մեկը լոգիստիկ խնդիրների լուծումն է։ «Հնդկական արտահանողները, հատկապես փոքր արտահանողները, հստակ պատկերացում չունեն, թե որ ճանապարհով պետք է Ռուսաստան ապրանք արտահանեն»,-…

Կարդալ ավելին

ՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար

ՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն առաքվել է հայտարարված տասնօրյա առավելագույն ժամկետի խախտմամբ. Ընկերությունը նշված ծառայության համար կայքի գլխավոր էջում «5-10 աշխատանքային օր» ժամկետ սահմանելու պարագայում…

Կարդալ ավելին

ՆԳՆ Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության ներդրման աշխատանքների արդյունավերտությունն և առաջիկա անելիքները ներկայացրեցին ոլորտի պատասխանատուները(տեսանյութ)

ՆԳՆ Ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության ներդրման աշխատանքների արդյունավերտությունն  և առաջիկա անելիքները ներկայացրեցին ոլորտի պատասխանատուները(տեսանյութ)

Օրերս  ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչ այց Սևանաճ՝ ծանոթանալու Ջրային պարեկային ծառայության և լիակատար ծառայության Գեղարքունի մարզի փրկարարական խնամքի հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքներին։ ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Տիգրան Պետրոսյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղարը, հանրային հանրային ծառայության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։ ԶԼՄ ներկայացուցիչները ծանոթացել են տեխնիկական համալրմանն ու հագեցվածությանը` լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին և այլն. Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում…

Կարդալ ավելին

Հայաստանը բազմիցս բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայաստանը բազմիցս բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին․ Ալեն Սիմոնյանի ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  ուղերձ է հղել եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այսօր մենք ոգեկոչում ենք եզդի ժողովրդի նկատմամբ Սինջարում իրականացված ցեղասպանության 10-րդ տարելիցը, երբ 21-րդ դարում բոլորիս աչքի առաջ զոհ գնացին հազարավոր եզդիներ, իսկ տասնյակ հազարավորներն էլ դարձան փախստականներ: Հայաստանը տարիներ շարունակ միջազգային տարբեր ատյաններում բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրականացված հանցանքների մասին, 2018 թվականին ընդունել է ԱԺ հայտարարություն, իսկ այս տարի էլ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի կողմից «ՀՀ տոների եւ…

Կարդալ ավելին

Հայ ռազմագերիների հարցը Ադրբեջանի հեղինակության համար հղի է հետևանքներով. France 24

Հայ ռազմագերիների հարցը Ադրբեջանի հեղինակության համար հղի է հետևանքներով. France 24

COP29-ին նախաշեմին մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանի ցուցանիշերը վիճելի են: Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած մարտերը հանգեցրին բնակչության բռնի տեղահանմանը, ինչը հայկական կողմը գնահատում է «էթնիկ զտում», հայտնել է France 24-ը։ Այդ ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան «ցեղասպանություն» որակեց։ Նա հայտարարեց, որ, որպես Լեռնային Ղարաբաղի հայերի և արտաքին աշխարհի հետ միակ կապ համարվող Լաչինի միջանցքի շրջափակումն այս էթնիկ խմբին ոչնչացնելու համար ստեղծված համակարգ…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն

Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են…

Կարդալ ավելին
1 … 287 288 289 290 291 … 557