Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» տնօրեն

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Հայկ Սանոյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն։

Հայկ Սանոյանի կենսագրությունը ստորև․

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Քսանութը հոկտեմբեր, 1991 թվական, Կապան

Աշխատանքային գործունեություն

2016 թվականին  աշխատել է «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակում, որպես փաստաբան-իրավախորհրդատու։

2016–2017 թվականներին աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որպես դատավորի օգնական։

2017–2018 թվականներին աշխատել է Էյ Էմ իրավաբանական ընկերությունում, որպես փաստաբան-իրավախորհրդատու։

2018–2019 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ:

2019–2022 թվականներին եղել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի պետ:

11․01․2022-23․02․2022 թվականներին եղել է Արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:

24․02․2022 թվականին նշանակվել է Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ:

Կրթություն

1998–2008 թվականներին սովորել է թիվ 7 միջնակարգ դպրոցում, ք․ Կապան։

2008-2013 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի, Իրավագիտության ֆակուլտետում, բակալավրի աստիճան:

2013-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի, Իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոսի աստիճան:

Այլ տեղեկություններ

2015 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։

Ամուսնացած է

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:

Spread the love