Հնդկաստանը նախատեսում է ընդլայնել բեռնափոխադրումները «Հյուսիս-Հարավ» միջանցքով. փորձագետ

Հնդկաստանի և Ռուսաստանի կողմից երկկողմ առևտրում Չենայ-Վլադիվոստոկ երթուղու, «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և Հյուսիսային ծովի երթուղու օգտագործումը կնպաստի մատակարարումների աճին։ Դրա մասին ТАСС-ին հայտնել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Հնդկաստանի արտահանման կազմակերպությունների ֆեդերացիայի (FIEO) գլխավոր և գլխավոր գործադիր տնօրեն Աջայ Սահայը։

Նրա համոզմամբ՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների հետագա աճի կարևոր պայմաններից մեկը լոգիստիկ խնդիրների լուծումն է։ «Հնդկական արտահանողները, հատկապես փոքր արտահանողները, հստակ պատկերացում չունեն, թե որ ճանապարհով պետք է Ռուսաստան ապրանք արտահանեն»,- նշել է Սահայը։

Այդ կապակցությամբ նա ողջունել է Չենայ-Վլադիվոստոկ երթուղու, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի և Հյուսիսային ծովի երթուղու երկայնքով բեռնափոխադրումների ավելացման վերաբերյալ մտադրությունները:

«Եթե դրանք սկսեն գործել, շատ խնդիրներ կլուծվեն։ Ինչ-որ առումով կկարողանանք միաժամանակ շրջանցել Կարմիր ծովով բեռնափոխադրումների խնդիրը»,- ասել է Սահայը։

Անդրադառնալով Հյուսիսային ծովով երթուղու թեմային՝ որպես երկու երկրների միջև ապրանքների առաքման երթուղի, փորձագետը նշել է, որ սառցահատների կիրառմամբ այն կարելի է տարեկան 6-7 ամիս օգտագործել։ «Կկարողանանք օգտվել այս երթուղուց, մասնավորապես, նրա համար, որ այն և՛ ժամանակի, և՛ ծախսերի առումով շահավետ կլինի»,- ասել է Սահայը։

Spread the love