Ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է. Թաթոյան

Ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է. Թաթոյան

«Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար: Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարան»,- ասում է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշում է, որ նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր: «Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք: Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է»,-…

Կարդալ ավելին

Մեքենաների հնամաշ կմախքները հեռացնել կայանված վայրերից. Ավինյանը հանձնարարականը

Մեքենաների հնամաշ կմախքները հեռացնել կայանված վայրերից. Ավինյանը հանձնարարականը

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ձեռնարկվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 24-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: «Որոշ վարչական շրջաններում արդեն իսկ ձեռնարկվել են ոչ սահմանված վայրերում կայանված ավտոմեքենաների հեռացման աշխատանքները: Շատ լավ աշխատանք են արել Արաբկիրը, Կենտրոնը: Պետք է մյուս վարչական շրջաններին խնդրեմ նույնպես այդ աշխատանքն իրականացնել: Խոսքը, մասնավորապես, հնամաշ կմախքների մասին է»,-ասաց վարչապետ Տիգրան Ավինյանը:        

Կարդալ ավելին

Թուրքիայի ԱԳՆ-ը գոհունակություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելու կապակցությամբ

Թուրքիայի ԱԳՆ-ը գոհունակություն է հայտնել Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելու կապակցությամբ

Հայաստանի կողմից Պաղեստինը անկախ պետություն ճանաչելու մասին հայտարարությունից հետո արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան գոհունակություն է հայտնում Հայաստանի կողմից Պաղեստինը ճանաչելու որոշման կապակցությամբ։        

Կարդալ ավելին

Նշանակվել են փորձաքննություններ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՔԿ-ն՝ փոխանցված մասունքների մասին

Նշանակվել են փորձաքննություններ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. ՔԿ-ն՝ փոխանցված մասունքների մասին

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։ 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական…

Կարդալ ավելին

Արտաշատ բկ-ն ի շնորհիվ տնօրենի այսօր անմրցելի է. ԱՆ նախկին նախարարի գնահատականը

Արտաշատ բկ-ն ի շնորհիվ տնօրենի այսօր անմրցելի է. ԱՆ նախկին նախարարի գնահատականը

Բուժաշխատողի միջազգային օրը կարևոր նախապայման է ևս մեկ անգամ գնահատելու վերաիմաստավորելու մեր շրջապատի կարևորագույն առաքելություն իարկանացնող մարդկանց և նրանց մասնագիտությունը:  «Առողջապահական համակարգում  այսօրվա բոլոր բարեփոխումները ուղղված են նաև ձեր իրավունքների պաշտպանությանը:Ձեր աշխատանքային պայմանների բարելավմանը բարելավմանը և մասնագիտական առաջընթացին:Գնահատում ենք անընդհատ կրթվելու, բարձունքներ գրավելու, գիտական առաջընթացին մասնակից լինելուն: Երբեմն  ծանր որոշումներ կայացնելու և երբեմն էլ  պարտվելու , բայց միշտ պայքարելու ձեր կամքը հաստաուն է »: Այս խոսքերով շնորհավորեց օրվա առթիվ ՀՀ Առողջապահության նախարար ԱՆԱՀԻՏ  ԱՎԱՆԵՍՅԱՆԸ: Մասնագիտական…

Կարդալ ավելին

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր ՆԳՆ Ոստիկանության բուժաշխատողներին

Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի օր: Այդ կապակցությամբ ՆԳՆ Ոստիկանության բուժվարչության և ենթակա ստորաբաժանումների մի խումբ աշխատողներ արժանացել են խրախուսանքի։ Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ՆԳՆ Ոստիկանության բժշկական վարչության պետ, բժշկական ծառայության գնդապետ Սուսաննա Մուրադյանը շնորհակալագրեր է հանձնել մի շարք աշխատակիցների։        

Կարդալ ավելին

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը համագործակցում է առաջատար միջազգային կառույցների հետ. գերճշգրիտ սարքերը գրանցում են նույնիսկ չնչին ցնցումները(տեսանյութ)

  ՀՀ Ոստիկանության փոխանցմամբ՝   մեր  հանրապետությունը գտնվելով Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի բախման գոտում՝ Հայաստանում ցանկացած պահի կարող է երկրաշարժ տեղի ունենալ։ Հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը՝ 1991 թվականին ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը: 2015 թվականին վերագործարկվեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը: Այսօր արդեն դիտացանցը բաղկացած է 48 դիտակայաններից, որոնցում տեղադրված են 122 չափիչ սարքեր և սարքավորումներ, որոնց նպատակն է կանխատեսել և նվազեցնել սեյսմիկ ռիսկը։ «Կենտրոնի հիմնական խնդիրը հանրապետությունում սեյսմիկ ռիսկի նվազեցումն…

Կարդալ ավելին

Միջազգային հետախուզման մեջ գտնվող երկու ադրբեջանցու ՌԴ-ն արտահանձնել է Ադրբեջանին

Միջազգային հետախուզման մեջ գտնվող երկու ադրբեջանցու ՌԴ-ն արտահանձնել է Ադրբեջանին

Երկու ադրբեջանցի Ռուսաստանից արտահանձնվել են Ադրբեջանին, Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը վկայակոչելով՝ հայտնել է ԱՊԱ-ն։ «Միջազգային պայմանագրերից բխող դրույթների համաձայն՝ որոշում է ընդունվել Ռուսաստանից արտահանձնել Ադրբեջանի քաղաքացիներ Հուսեյնով Ռախիբ Սահիբ օղլուն և Իբրահիմով Մուրադ Թեյուբ օղլուն։ Քրեական գործերի շրջանակում, որոնց նախաքննությունն անցկացվել է Աբշերոնի շրջանի ոստիկանության բաժանմունքում, հիմքեր են պարզվել, որ Իբրահիմով Մուրադ Թեյուբ օղլուն կատարել է հանցագործություն՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելով, իսկ Հուսեյնով Ռախիբ Սահիբ օղլուն՝ զգալի վնաս պատճառող խարդախություն։ Ուստի նրանց նկատմամբ…

Կարդալ ավելին

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում արդեն իսկ դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում արդեն իսկ դադարեցվել են Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։ Ուսումնասիրության համար հիմք են ընդունվել 2022-2023 թթ․ տվյալները․ հաշվի են առնվում ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։ Աշխատանքային խմբի հիմնական նպատակը…

Կարդալ ավելին

ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացումից մինչև միկրոգործընթացների վերլուծություն․ քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները

ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացումից մինչև միկրոգործընթացների վերլուծություն․ քննարկվել են ՆԳՆ-ԵՄ արդյունավետ գործընկերության արդյունքները

Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի ղեկավար կոմիտեի 2-րդ նիստը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության միջազգային զարգացման համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Ուգնե Խմելուսկայտեն, Լատվիայի ոստիկանության նախագծերի բաժնի պետ Յանա Կեզիկան, Ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասը, ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, փորձագետներ, Սահմանապահ զորքերի ծառայողներ։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական…

Կարդալ ավելին
1 289 290 291 292 293 546