Մեկ օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 34-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք։  Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 8-ական, հոգեկան ներգործության՝ 6, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման՝ 4, փաստաթղթեր կեղծելու՝ 3, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու՝ 2, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, պետական սահմանն ապօրինի հատելու, գրավառուին վնաս պատճառելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, անօրինական միգրացիայի կազմակերպման, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 2 մարդ զոհվել է, 34-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Spread the love