Սուրճ խմելիս այրոցի և դեպրեսիայի դեմ դեղամիջոցներ ընդունելն անարդյունավետ է. Daily Mail

Հակադեպրեսանտներն ու այրոցի դեմ դեղամիջոցները կարող են կորցնել իրենց թերապևտիկ ազդեցությունը, եթե ընդունվեն սուրճ խմելիս: Դրա մասին Daily Mail-ին հայտնել են լոնդոնյան թերապևտ Նատալի Ռաութը և բրիտանական թագավորական դեղագործական ընկերության գլխավոր հետազոտող, պրոֆեսոր Պարաստու Դոնյայը։

Բժիշկ Ռաութն ճշտել է, որ շատ մարդկանց հայտնի է՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ հիպերտոնիայի դեմ դեղամիջոցների և արյունը ջրիկացնող կոֆեինի վրա հիմնված ըմպելիքների համատեղումը: Սուրճի կամ էներգետիկ ըմպելիքների խթանիչ ազդեցությունը մեծացնում է անբարենպաստ կողմնակի ազդեցությունների վտանգը կամ կարող է ընդհանրապես չազդել: Սակայն կան նաև դեղերի ոչ ակնհայտ խմբեր, որոնց ընդունումից առաջ և հետո անհրաժեշտ է ձեռնպահ մնալ սուրճ խմելուց։

Նման դեղերի թվին են պատկանում պրոտոնային պոմպի ինհիբիտորները. թթվային աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ախտանիշների, մասնավորապես, այրոցի բուժմանն ուղղված դեղերի դասը: Բանն այն է, որ կոֆեինը խթանում է թթվի արտազատումը։ Այս արդյունքը ճիշտ հակառակն է նրան, ինչին մարդը փորձում է հասնել դեղորայքի միջոցով:

Պրոֆեսոր Դոնյայը հավելել է, որ որոշ հակադեպրեսանտներ, մասնավորապես՝ ֆլյուվոքսամինը (սերոտոնինի ինհիբիտոի ընտրովի արգելակիչ կամ SSRI), նույնպես չպետք է ընդունվեն սուրճի հետ միաժամանակ: Ֆլյուվոքսամինն արգելափակում է P450 ֆերմենտը, որը մեծացնում է մարմնից կոֆեինի հեռացման ժամանակը: Դա սպառնում է կողմնակի ազդեցություններով, մասնավորապես, սրտխփոցնեի հաճախակիացմամբ, անքնությամբ, նյարդային գրգռվածության բարձրացմաբ, անհանգստությամբ և դյուրագրգռությամբ:

Spread the love