ՀՀ ՍԱՏՄ-ից հորդորում են , որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը…», բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ոչ թե մեկ շաբաթ, այլ ընդհանրապես, որպես իր գործառույթ, վերահսկողություն է իրականացնում Հայաստանից արտահանվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի, նկատմամբ՝ նմուշառում կատարելով արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակից և ներկայացնելով լաբորատոր փորձաքննության՝ կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով։ Տեղեկացնենք, որ հաշվի առնելով արտահանվող բեռների սեզոնային ակտիվությունը` ՍԱՏՄ…
Կարդալ ավելինԻրավունք
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 124 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 124 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 36, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության՝ 6-ական, 4 շենքերի կամ շինությունների կառուցումը կասեցնելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 4, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների,…
Կարդալ ավելինՊուտինի խոսնակը Ռուսաստանում ծնելիության ցուցանիշն «աղետալի» է անվանել
Ռուսաստանում ծնելիության գործակիցը ցածր մակարդակի վրա է՝ 1,4։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РБК-ն։ Ըստ Պեսկովի, այս ցուցանիշը «աղետալի» է ազգի ապագայի համար։ «Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում։ Իսկ մենք տարեցտարի ավելի քիչ ենք դառնում։ Սա հնարավոր է հաղթահարել միայն ծնելիության միջին մակարդակի բարձրացմամբ»,- ասել է նա: Այժմ Ռուսաստանում ծնելիության գործակիցը 1,4 է, ինչը համեմատելի է եվրոպական երկրների և Ճապոնիայի հետ, կարծում է նախագահի մամուլի քարտուղարը։ Նա…
Կարդալ ավելին515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում․ ՆԳՆ խոսնակ
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններից մեկին՝ այն մասին, թե իբր հունվարի 1-25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։ «Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում»,- գրել է նա։
Կարդալ ավելինԴատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԴ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։ «Մասնավորապես բռնագանձման ենթական են Երևանում գտնվող 3 բնակարան, Քաջարանում գտնվող 2 մեքենա և մեկ գազալցման կայան, բռնագանձման ենթական են նաև 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում բաժնեմասեր, ընդհանուր թվով 3 ավանդներ շուրջ 5 ու կես ՀՀ միլիոն դրամի…
Կարդալ ավելինHenley & Partners. Հայաստանի անձնագիրը բարելավել է իր դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում
2024 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով հայկական անձնագիրը Henley & Partners ընկերության համաշխարհային ինդեքսում զբաղեցրել է 72-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բարձրանալով յոթ հորիզոնականով։ Ցուցանիշը դասակարգում է մոտ 200 երկրների անձնագրերը՝ ելնելով նրանց տերերի այցելությունների համար առանց վիզայի ուղղությունների քանակից: Հայկական անձնագրեր ունեցողներն առանց վիզայի կարող են այցելել 68 երկիր։ Վրաստանի անձնագիրը զբաղեցրել է 44-րդ տեղը (առանց վիզայի այցելություն 122 վայր), իսկ ադրբեջանական անձնագիրը՝ 69-րդը (առանց վիզայի այց 71 վայր): Ռուսաստանը և Թուրքիան զբաղեցրել…
Կարդալ ավելինԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ
Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ «ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ: Վերջին օրերին նաև նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր…
Կարդալ ավելինԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Արցախահայության վրա հարձակումից հետո Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել 90 ռազմագերիների, այդ թվում՝ բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը։ «Կոնգրեսը պետք է օրենք ընդունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերանայելու համար՝ միջազգային իրավունքը խախտելու համար ռեժիմին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- գրել է նա։
Կարդալ ավելինԳյումրու ավագանու ՔՊ խմբկացության միանգամից 5 անդամ վայր է դրել մանդատը
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստի մեկնարկին նիստը վարող համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հայտնեց, որ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամ վաղաժամկետ վայր է դրել մանդատները և դրանք փոխանցվում են ընտրական ցուցակի հաջորդ 5 անձանց՝ Անժելա Մաթևոսյանին, Նարեկ Բեգզադյանին, Վոլոդյա Հակոբյանին, Հայկ Ստեփանյանին և Պարգև Գևորգյանին։ Արտահերթ նիստում մեկ հարց էր ընդգրկված՝ «Պետական շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին» որոշում, որով ՔՊ խմբակցությունն առաջարկում է հայցով դատարանում վիճարկել Գյումրու նախկին քաղաքապետերի որոշումները 26 հողի և շինության օտարման…
Կարդալ ավելինՄանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ: ՄԻՊ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն: ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են: Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։ Երեխայի…
Կարդալ ավելին









