Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ

Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Մանվել  Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԴ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։

«Մասնավորապես բռնագանձման ենթական են Երևանում գտնվող 3 բնակարան, Քաջարանում գտնվող 2 մեքենա և մեկ գազալցման կայան, բռնագանձման ենթական են նաև 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում բաժնեմասեր, ընդհանուր թվով 3 ավանդներ շուրջ 5 ու կես ՀՀ միլիոն դրամի չափով։

Առաջին ապօրինի գույքը 7 տարի համայնքը ղեկավարող Փարամազյանը ձեռք է բերել 2011 թվականին, խոսքը գազալցակայանի մասին է։ Այդ գույքը 2017 թվականից վարձակալությամբ տրամադրված է պղնձամոլիբդենային կոմբինատին,  մինչ օրս վարձակալության պայմանագիրը գործում է ըստ իրավասու մարմնի տվյալների։

Եվ քանի որ նշված գույքը հանդիսանում է ապօրինի, ենթակա է բնագանձման, բնականաբար բռնագանձման ենթական են նաև վարձակալությունից ստացված գումարները, նույն համամասնությամբ, ինչ–որ գույքի ապօրինությունը»,- ասել է դատախազը։

Spread the love