14 տարեկան Էրիկը, որը մանկուց ունի դեղորայքակայուն էպիլեպսիա, այժմ հնարավորություն ունի վերջնականապես ազատվելու ցնցումներից։ «Արաբկիր» բժշկական համալիրում նա ժամանակակից հետազոտություն է անցել։ Կատարել են ստերեոէնցեֆալոգրաֆիա։ Դա ախտորոշիչ, իսկ որոշ դեպքերում՝ բուժիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախները գլխուղեղում։ Հայաստանում այն կատարվել է առաջին անգամ։ Ի տարբերություն սովորական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի, ստերեոէէգ–ն կատարվում է վիրահատական՝ քիչ ինվազիվ եղանակով։ Գլխուղեղի խորանիստ հատվածներում ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է Էպիլեպտիկ ակտիվությունը։…
Կարդալ ավելինԻրավունք
Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը կպայքարի մինչեւ վերջնական հաղթանակ
Իսրայելը Գազայի հատվածում կշարունակի պայքարը մինչեւ լիակատար հաղթանակ։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 22-ին պաղեստինյան անկլավում տեղի ունեցած մարտերում ավելի քան 20 զինծառայողի զոհվելուց հետո։ «Երեկ մենք ապրեցինք ամենածանր օրերից մեկը պատերազմի սկզբից ի վեր։ Հանուն մեր հերոսների, հանուն մեր կյանքի մենք չենք դադարի պայքարել՝ մինչեւ վերջնական հաղթանակ»,- նշվել է պետության ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարությունում։ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է մարտական բախումների հետաքննությունը։ «Մենք պետք է…
Կարդալ ավելինԲալթիայի երկրները ջոկատներ են պատրաստում Բելառուսում սադրանքներ կատարելու համար. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետության դեմ սադրանքների համար արեւմտյան երկրները հատուկ ջոկատներ են պատրաստում, գրել է ԲելՏԱ-ն։ Քաղաքական գործիչն այս հայտարարությունն արել է 2024թ. պետական սահմանի պահպանության մասին որոշումների հաստատման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ որոշումներն անհրաժեշտ են «հատուկ իրավիճակի» պատճառով։ «Հարավում պատերազմ է (ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը), արեւմուտքում՝ Լեհաստան, Լիտվա, բալթյան պետություններ, ինչն ավելի վատ է։ Ընդգծում եմ՝ շատ ավելի վատ է։ Այնտեղ պատրաստվում են համապատասխան ջոկատներ, զորահրամանատարները որոշված են»,- ասել…
Կարդալ ավելինՌայիսին հունվարի 24-ին կայցելի Թուրքիա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի՝ հունվարի 24-ին, պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։ Իրանի նախագահի Անկարա այցը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով։ Թուրք պաշտոնակցի հետ հանդիպումից բացի՝ սպասվում է Համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացում ամենաբարձր մակարդակով, Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։
Կարդալ ավելինՄարգարայի ճանապարհահատվածում տեղադրվել է արագաչափ. թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է. այն կգործի փետրվարի 2-ից
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2024 թ. փետրվարի 2-ից: Ճանապարհային…
Կարդալ ավելինԱդրբեջանի կողմից ԼՂ-ի միակողմանի բնակեցման քաղաքականությունը եռակողմ հայտարարության խախտում է․ հայտարարություն
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող միակողմանի բնակեցման քաղաքականությանը։ Հայտարարությունում ասվում է. « «Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի իր վերահսկողության տակ գտնվող տարածքների շարունականան և միակողմանի բնակեցման քաղաքականությունը, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի խախտում։ Վերջինս ենթադրում էր, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն չի…
Կարդալ ավելինՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը ներառվել է Թուրքիայի խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի օրակարգում
ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի հայտը պաշտոնապես ներառվել է Թուրքիայի խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի օրակարգում եւ կքննարկվի երեք միջազգային ակտերի հետ միասին։ Այս մասին տեղեկացրել է TRT Haber հեռուստաընկերությունը՝ նշելով, որ քվեարկությունը տեղի է ունենալու երեքշաբթի։ Խորհրդարանի գերագույն խորհրդաժողովի նիստը նշանակված է տեղի ժամանակով ժամը 15.00-ին։ Փաստաթղթերի քննարկման հերթականությունը կդիտարկի մեջլիսի խորհուրդը։ Շվեդիայի արձանագրության վավերացումից զատ՝ նախատեսվում է նաեւ Մալայզիայի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման եւ Կորեայի Հանրապետության հետ առեւտրում կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրերի դիտարկումը։ Սկզբում խորհրդարանի օրակարգում…
Կարդալ ավելինԹուրքիան թույլատրել է Շվեդիային մասնակցել ՌԴ–ի դեմ ուղղված ՆԱՏՕ–ի վերջին տարիների ամենամեծ զորավարժությանը
Թեեւ Շվեդիան դեռ ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն Թուրքիան թույլատրել է Շվեդիային մասնակցել ՆԱՏՕ–ի խոշորագույն զորավարժությանը։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ հունվարի 17-18–ին Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ–ի անդամ երկրների բանակների ղեկավարների հանդիպմանը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը թույլատրել է առաջիկա խոշորագույն զորավարժությանը Շվեդիայի մասնակցությունը։ Նշվում է, որ Սառը պատերազմից հետո այս զորավարժությունը ամենամեծն է լինելու, որն ուղղված է ՌԴ–ի դեմ։ Զորավարժությանը մասնակցելու են 31 երկրի մոտ 90 հազար զինվորական՝ ՌԴ–ի դեմ պատերազմական տարբեր սցենարներով։
Կարդալ ավելին2024-ին Հայաստանում կարմրուկի 32 դեպք է գրանցվել. 16-ը հոսպիտալացված են
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2023 թ. դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք: 16 մարդ հոսպիտալացված է:
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է ուզում «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու մասին» որոշման փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման` Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը,…
Կարդալ ավելին









