Հայատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման աշխատանքներում հաջորդ 5–րդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։ Այս մասին հայտնում է թուրքական Ulusal kanal կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ–ի անանուն աղբյուրին։ Ըստ անանուն աղբյուրի՝ հայ եւ թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է Կարսում անցկացնել, որին ներկա կլինեն նաեւ երկու երկրների Էկոնոմիկայի, Կապի ու հեռահաղորդակցության եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Նշվում է, որ թուրքական կողմն արդեն հետազոտել է հայ–թուրքական սահմանի երկայնքով մոտ 180 կմ հատված, եւ անհրաժեշտ համարել…
Կարդալ ավելինԻրավունք
Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն
Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը (ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրն է) անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։ Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան…
Կարդալ ավելինԱղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ պաշտպանների բողոքը մերժվեց
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան` նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։ Նշենք, որ Աղվան Հովսեփյանի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձրացել էր մինչեւ 31.6 մմոլ/լ-ի, ինչը կարող է նաեւ կրկնվել։ Բժիշկները մասնագիտական…
Կարդալ ավելինԿոտայքի մարզում շարունակվում են քննարկումները կապված տրանսպրտի խնդիրների հետ
Մարզպետարանում այսօր հերթական եռակողմ հանդիպում-քննարկում ենք իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:Եթե հիշում եք, Կոտայքի մարզում մայիսի 1-ից գործող միասնական տրանսպորտի սակագնի թանկացման հետ կապված՝ մեր քաղաքացիները դիմել էին ինձ և ներկայացրել իրենց դժգոհությունը, որից հետո էլ մեր նախաձեռնությամբ մեկնարկել և շարունակում ենք իրականացնել քննարկումներ այս ոլորտի հետ կապված խնդիրները ի շահ մարզի քաղաքացիների լուծելու նպատակով:Այսօրվա հանդիպման…
Կարդալ ավելինԱդրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ
Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետեւանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։ «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համագործակցելով, այս միջադեպը հարթել է. կողմերի միջեւ շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՀանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող 46-ամյա Արշալույս Հովհաննիսյանը. ՊՆ
Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Կարդալ ավելինՎիրավորների թիվը հասել է 19-ի. նրանցից մի քանիսը տեղափոխվել են Երեւան. Արցախի առողջապահության նախարար
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողների թիվը 19-ն է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ «Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, որից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է. քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտել են։ Մնացածների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրությունների»,- ասել է Միքայել Հայրիյանը։ Հարցին՝ արդյո՞ք Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա, նախարարը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն, վիրավորների մի մասին արդեն տեղափոխել ենք, այս պահին ճանապարհին են գտնվում»։ Նա նշել է,…
Կարդալ ավելինԵրբ ադրեբեջանցիները դիրքավորվեցին Ելփին գյուղի ուղղությամբ, կորպուսի հրամանատարն Արտակ Դավթյանն էր. Էդիկ Բաղդասարյան
Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին, երբ այդտեղի կորպուսի հրամանատարն Արտակ Դավթյանն էր Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: «Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին: Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի…
Կարդալ ավելինԱշխարհում հումքի գները նվազել են 20 տոկոսով
Աշխարհում հումքի գները նվազել են 20 տոկոսով՝ հունիսյան գագաթնակետից ի վեր մտավախությունների ֆոնին, գրում է Bloomberg-ը։ Commodity Spot ապրանքային գների ինդեքսն արդեն իջել է 20 տոկոսով՝ մեկ ամիս առաջ հասնելով պատմական առավելագույնին: Ցուցանիշի հաշվարկը ներառում է էներգակիրների, մետաղների եւ գյուղատնտեսական մշակաբույսերի 23 ֆյուչերսներ։ Չնայած մատակարարման շարունակական խափանումներին՝ ամեն ինչի գները՝ բենզինից մինչեւ ցորեն, նվազում են այն մտավախությունների պատճառով, որ լճացող համաշխարհային տնտեսությունը կազդի պահանջարկի վրա: Սա կարող է որոշակի օգնություն լինել շատ երկրներում բարձր ինֆլյացիայի…
Կարդալ ավելինԱԺ-ն արտահերթ նստաշրջան է գումարել. Օրակարգում են «Պաշտպանության մասին» օրենքի աղմկահարույց փոփոխությունները
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է գումարվել: Օրակարգում ընդգրկված է 22 հարց, այդ թվում «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրենքը։ Հիշեցնենք, որ այդ նախագծով սահմանվում է, որ ԳՇ պետը միաժամանակ պաշտանության նախարարի առաջին տեղակալն է:
Կարդալ ավելին