Ադրբեջանական դատարանում այսօր մեկնարկած Հայաստանի զինված ուժերի պահեստազորի գերի Գագիկ Ոսկանյանի գործով նիստը հետաձգվել է դեկտեմբերի 11-ին։
Դատավորը բացատրեց նրա իրավունքները։ Ոսկանյանին պետական միջոցների հաշվին տրամադրվում է փաստաբան (և թարգմանիչ)։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Գագիկ Աշոտովիչ Ոսկանյանի անձնական տվյալների մեջ նշվում է, որ նա ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած չէ և ունի միջնակարգ կրթություն։ Գրանցված է Երևանում՝ 17-րդ թաղամաս հասցեում։
Հայ պահեստազորի Գագիկ Ոսկանյանն օգոստոսին հայտնվեց ադրբեջանական կողմում և ձերբակալվեց։ Ոսկանյանը մեղադրվում է «ահաբեկչության, զենքի մաքսանենգության, սահմանն ապօրինի հատելու մեջ»։