Հայաստանը պետք է մեզ փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմեն

Հայաստանը պետք է մեզ փոխհատուցում վճարի, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան՝ ելույթ ունենալով «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց և ականներից տուժածների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

«Միջազգային դատարանները պետք է մեզ աջակցեն։ Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի կատարված ահաբեկչության համար»,- ասել է նա։

Ս.Ալիևան մեջբերել է տվյալներ, ըստ որոնց՝ «2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս ականների պայթյունի հետևանքով զոհվել է 65 մարդ»։

Նա նշեց, որ զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են. «Ականի պայթյունի հետևանքով 272 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ընդհանուր առմամբ, 1991 թվականից մինչ օրս ականների զոհ է գրանցվել 3416 մարդ, որից 357-ը երեխաներ են, 38-ը՝ կանայք»։

Spread the love