Հրդեհ Արեւաբույր գյուղում

Հրդեհ Արեւաբույր գյուղում

Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։26-ին, մարվել՝ 15։57-ին։ Այրվել են անասնագոմի ծածկը՝ մոտ 12 քմ, 4 փայտե հենասյուն և 1 պատուհան (մոտ 0,5 քմ)։        

Կարդալ ավելին

ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ  ԵԿԵՂԵՑՈւ  ԵՎ ՆՐԱ ՎԵՐԱԿԱՌՈւՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՇՈւՐՋ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ՝ ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԻ ՀԵՏ(ֆոտոշարք)

Յոթնամյա դադրից հետո, վերջերս  հավատացյալների համար իր դռները վերաբացեց Դիարբեքիրում (Տիգրանակերտ)  Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝  Սուրբ Կիրակոսը: Նրա ստեղծման  պատմության  և  «ոդիսական»  անցյալի շուրջ զրուցեցինք Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ։ –Սրբազան Հայր, կարող ե ՞ք մեզ տեղեկություններ տալ Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու  բուն հիմնարկության  թվականի մասին: -Այս եկեղեցին կը գտնուի Տիգրանակերտի հին քաղաքին մէջ՝պատմական պարիսպներէն ներս (Սուր իչի)։ Սա մեր կոչած ձեւով քրիստոնեաներու թաղամասն է (Կեաւուր Մահալլէսի): Այս եկեղեցին Միջին Արեւելքի…

Կարդալ ավելին

«Հարկային եկամուտները 30 տոկոսով ավելի են». Կառավարությունը բյուջեի եկամուտներից 40 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ

«Հարկային եկամուտները 30 տոկոսով ավելի են». Կառավարությունը բյուջեի եկամուտներից 40 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ

Մենք գնահատում ենք, որ  այսօրվա դրությամբ հարկային եկամուտները բավարար հիմք են տարեկան ցուցանիշը այս փուլում 40 մլրդ դրամով ավելացնելու համար… Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով 2022 թվականի բյուջեի եկամուտները ավելացրեց 40 մլրդ դրամի չափով եւ այդ միջոցներն ուղղեց կառավարության պահուստային ֆոնդ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս տարվա կիսամյակի տվյալներով հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին. «Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են…

Կարդալ ավելին

ՀԲ-ն հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար

ՀԲ-ն հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար

Համաշխարհային բանկը հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար, գրում է  Reuters-ը: Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ մինչեւ հուլիս կանխատեսվում է, որ տարածաշրջանում մոտ 66,4 միլիոն մարդ կզգա պարենային սթրես կամ պարենային ճգնաժամ, արտակարգ իրավիճակ կամ սով: «Սննդի համակարգի ցնցումները, որոնք առաջացել են էքստրեմալ եղանակի, վնասատուների եւ հիվանդությունների բռնկումների, քաղաքական եւ շուկայական անկայունության եւ հակամարտությունների հետեւանքով, դառնում են ավելի հաճախակի եւ սաստիկ՝ ավելի շատ մարդկանց պարենային…

Կարդալ ավելին

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցկացրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստ։ Ի թիվս այլ բաների, նա Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել արժանիորեն նախապատրաստվել սեպտեմբերին քվեարկության միասնական օրվան, հաղորդում է MK-ն։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ միասնական քվեարկության օրը ներքաղաքական խոշոր իրադարձություն է, որի անցկացման համար անհրաժեշտ է պայմաններ ապահովել։ 2022 թվականի միասնական քվեարկության օրը նշանակված է սեպտեմբերի 11-ին։ Այդ օրը, այդ թվում կանցկացվեն 14 նահանգապետների եւ մարզի մեկ ղեկավարի ուղղակի ընտրություններ՝ խորհրդարանում քվեարկության միջոցով։…

Կարդալ ավելին

Ապարանի սպանության գործով ձերբակալված 32–ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ապարանի սպանության գործով ձերբակալված 32–ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հունիսի 19–ին, Ապարանի տարածքում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված 32–ամյա Արմեն Հովհաննիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց…

Կարդալ ավելին

Եթե դուք հայտարարում եք, ապա զրկվում եք մանեւրելու իրավունքից. նախագահը՝ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու թեզի մասին

Եթե դուք հայտարարում եք, ապա զրկվում եք մանեւրելու իրավունքից. նախագահը՝ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու թեզի մասին

Պետք է իրատես լինենք, եթե դուք հայտարարում եք, ապա զրկվում եք մանեւրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերել պոպուլիզմից եւ հանրային խոսքից, ինչը մենք չենք անում եւ ամեն ինչ խառնում ենք իրար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաձայն է ընդդիմության այն թեզի հետ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ «Պետք չի այն մարդկանց, որոնք պատասխանատու են մեր երկրի համար եւ բանակցային գործընթացի…

Կարդալ ավելին

Ես չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը. նախագահ

Ես չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը. նախագահ

Ես չեմ ուզում մեկնաբանել ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որովհետեւ ես այդ լիազորությունը չունեմ։ Այս մասին Հանրային հեռուստանընկերության եթերում հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հաղորդավարի հարցին, որ Սահմանադրությամբ ամրագրված է, որ  նախագահը պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը, հետեւաբար ինչպես կմեկնաբանի այդ ձայնագրությունը։ «Հաճելի պատմություններից չէ, բայց… իրավապահ մարմինները հիմա զբաղվում են դրանով, թող իրենք զբաղվեն, դրանից հետո առիթ կլինի գնահատականներ կտամ»,– ասել է  Վահագն Խաչատուրյանը։ Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի…

Կարդալ ավելին

Գերմանիան վերազինել է իր բանակը եւ պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին. Շոլց

Գերմանիան վերազինել է իր բանակը եւ պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին. Շոլց

Գերմանիան վերազինել է իր բանակը եւ պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Reuters-ը: «Եվրոպայում վերջին տասնամյակների ընթացքում անվտանգության ամենամեծ ճգնաժամի պայմաններում Գերմանիան՝ ամենամեծ տնտեսությունը եւ Եվրոպայի ամենախիտ բնակեցված  երկիրը, ստանձնում է հատուկ պատասխանատվություն»,- ասել է Շոլցը՝ խորհրդարանում խոսելով ԵՄ-ի, Մեծ Յոթնյակի եւ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովների մասին։         

Կարդալ ավելին

Կրակոցներ՝ Երեւանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Այսօր՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 20:00–ի սահմանում, «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին  բացատրություն տալ: Կրակոցների վայր՝ Արշակունյաց պողոտայի վրա գտնվող նախկին «Սպայկա»  ընկերության հարակից տարածք են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ այլ ոստիկաններ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում…

Կարդալ ավելին
1 378 379 380 381 382 409