Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է 402.88  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.70 դրամ (նվազել է 0.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.52 դրամ (աճել է 0.49 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ (նվազել է 0.07 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 430-437 դրամով, վաճառվում է 446-449 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.22-4.48 դրամով, վաճառվում է 4.60-4.75 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 403 դրամով, վաճառվում՝ 406.50 դրամով:

Եվրոն գնվում է 438-442 դրամով, վաճառվում է 445-446 դրամով:

Ռուբլին գնվում է 4.40-4.45 դրամով, վաճառվում է 4.53-4.55 դրամով:

Spread the love