ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Թվիթերում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված հինգ հայ ռազմագերիների մասին լուրը։ Մասնավորապես, Կոլոմինան հրապարակել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունը, որը ողջունել է հայ գերիների վերադարձը։ «Իսկապես, լավ նորություն է, եւ կարեւոր է, որ այն դարձել է երկկողմ ջանքերի արդյունք՝ առանց միջնորդների։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման բանալին է»,-…
Կարդալ ավելինԻրավունք
«ԻՄ ՓՈՐՁԸ ՔՈ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՔԱՋԱՐԱՆ, ԻՍԿ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՏՆԻՑ-ՏՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ, ԾՆԿԱՉՈՔ ԸՆՏՐԱՔՎԵ ՄՈՒՐԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ. ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՐՈՒՄ ԵՄ ԿՈՌԵԿՏՈՒԹՅՈՒՆ». ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Քաջարան խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ:Ընտրապայքարին մասնակցում են «ՔՊ» «Հանրապետություն» կուսակցությունները եվ «Դեպի Միասնաություն» դաշինքը: Հիշեցնենք՝ որ ավագանու թեկնածությունն են առաջադրել նաև երկարամյա նախկին համայնքապետ՝ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ գործող ՝ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԸ: Ըստ տարածված լուրերի ՔԱՋԱՐԱՆՈՒՄ քարոզարշավի մեկնարկից հետո սկսվել է , որոշակի լարվածություն «Հանրապետություն » կուսակցության կողմից առաջադրված թեկանածու նախկին համայնքապետ՝ Վ. Գևորգյանի և գործող համայքապետ՝ Փարամազյանի միչև, սակայն մեր հղումը որպեսզի մերկապարանոց չհնչի մենք քարոզարշավի շրջանակներում հանդիպեցինք նախկին…
Կարդալ ավելինԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՍՕՐ ՀԱՆՁՆԵՑ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ (ֆոտոշարք)
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից ծանոթանում ենք, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչներն այսօր բնակարանի գնման վկայագրեր ստացան: Երկար սպասված վկայագրերն այսօր պաշտոնապես, մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ հանձնեցի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին:Սա նրանց եւ անձամբ ինձ համար իսկապես էմոցիաներով ու լավագույն զգացողություններով միախառնված պահ էր: Այս մարդիկ տարիներ շարունակ կանգնած են եղել անլուծելի թվացող խնդրի առաջ,…
Կարդալ ավելինԲելգրադը չի ճանաչի Կոսովոն. Վուչիչ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում սոցցանցերում ասել է, որ Բելգրադը չի ճանաչի ինքնահռչակ Կոսովոյի հանրապետությունը, փոխզիջում է հարկավոր։ «Խոսակցությունը Սերբիայի ապագայի մասին է, Կոսովոյի ճանաչման խոսք լինել չի կարող։ Հենց հիմա խոսում ենք ԵՄ-ի Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության եւ Արեւմտյան Բալկանների տարածաշրջանային հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի եւ Ֆրանսիայի ու Գերմանիայի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության խորհրդականներ Էմանուել Բոնոյի եւ Յենս Պլետների հետ, միշտ պատրաստ եմ փոխզիջումային լուծումների՝…
Կարդալ ավելինԳՈՐԾԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐԴՐԱԾ ՋԱՆՔԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՆԵԼ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ . (ֆոտոշարք)
Նախորդ տարի Արտաշատում ևս տեղի ունեցան համայնքների խոշորացում և ՏԻՄ ղեկավարի ընտրություն: Հիշեցնենք , որ խոշորացման արդյունքում 37 գյուղական համայնքներ միավորվեցին Արտաշատ քաղաքին , ձևավորելով խոշորացված կենտրոն, իսկ ընտրությունների արդյունքներով ՏԻՄ ղեկավար ընտրվեց ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Կ. Մկրտչյանը տարածաշրջանի ՔՊ գրասենյակի պատասխանատուն է և նախկինում ղեկավարել է «Արտաշատ » ջրօգտագործողների ընկերությունը և դատելով իր ղեկավարած աշխատանքներից կարելի է ենթադրել, որ նա լավ է տիրապետում համայնքի խնդիրներին և ենթակառուցվածքներին: Սակայն անկախ կուսակցության պատկանելիությունից…
Կարդալ ավելինԹուրքիայում քաշն իջեցնող էժան վիրահատություններն ուշադրության կենտրոնում են հայտնվել՝ բարձր մահացության պատճառով
Բրիտանացի շատ քաղաքացիներ, որոնք ցանկանում են վիրահատվել եւ նվազեցնել քաշը Թուրքիայում, տառապում են բարդություններից, եւ այս հարցը լուրջ խնդիր է դառնում, գրել է Mirror բրիտանական թերթը։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ 2019 թվականից բրիտանացի 20 քաղաքացի մահացել է Թուրքիա կատարած բժշկական զբոսաշրջային ուղեւորության ժամանակ։ Բոլորովին վերջերս 26-ամյա Քիլիսիա Աշամուն մահացել է Իզմիրում քաշի նվազեցման վիրահատությունից մեկ շաբաթ հետո առաջացած բարդությունների պատճառով։ 25-ամյա շինարար Ջո Թոռնլին նույնպես մահացել է Ստամբուլում ստամոսքի փոքրացման վիրահատությունից հետո, ներքին…
Կարդալ ավելինՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ(ֆոտոներ)
«Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ Արուս Հովհաննիսյանը կրթության օրվան ընդառաջ, սեպտեմբերի մեկի առիթով Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի սոցիալապես անապահով 21 ընտանիքների ( շահառու) երեխաների տրամադրեց հագուստներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Հիշեցնենք՝ ՀԿ -ն տարիներ շարունակ զբաղվել է սոցիալապես խոցելի խավի աջակցությամբ և այդ նպատակով իրականացրել բազմաթիվ ծրագրեր:Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի մենք տեղեկացանք՝ՀԿ գործունեությունը պատմող տեսաերիզից և հրապարակված տարբեր հոդվածներից: Դրա հետ կապված հիշեցնենք, որ վերջերս տիկին Հովհաննիսյանը հաշմանդամ զինվորներին խնամքի կազմակերպման նպատակով օգնություն էր…
Կարդալ ավելինԳորբաչովին հրաժեշտի արարողությունը սկանդալով սկսվեց. ՄԿ
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողության մեկնարկից առաջ, որն այս պահին ընթանում է Մոսկվայի Միությունների տանը, միջոցառմանը եկած բազմաթիվ լրագրողներ իմացան, որ հավատարմագրում չունեն, հայտնում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեց»-ը։ Ինչպես հայտնում են ՄԿ-ի թղթակիցները, «Գորբաչով-Հիմնադրամը» հաստատել է այդ ցուցակը մամուլի համար, իսկ «ՌԻԱ Նովոստի»-ն, «Իզվեստիա»-ն, ՎԳՏՐԿ-ն, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն եւ մի շարք այլ ԶԼՄ-ներ դրանում ներառված չեն։ Ըստ տեղեկությունների՝ հավատարմագրում չի տրվել նաեւ ամերիկյան ABC News-ին։ ԿՄ-ի լրագրողները նշում են, որ հանրային հոգեհանգստի ժամանակ նման բան…
Կարդալ ավելինՀամար 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ
Հ. 62 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ուղեգիծը՝ Քանաքեռի 14 փ. (ս.կ.) – Զ.Քանաքեռցու – Ֆանարջյան – Կ.Ուլնեցու – Ներսիսյան փ․-ներ – Ազատության պ. – Բաբայան – Դավթյան – Արաբկիրի 17-րդ – Ռիգայի փ․-ներ – Սարալանջի նոր խճ. – Սարալանջի – Տերյան փ․-ներ – Աբովյան պուր. – Աբովյան – Կորյունի – Չարենցի փ․-ներ – Սայաթ Նովայի – Մաշտոցի պ․-ներ – Թումանյան – Սարյան – Խորենացու – Բեյրութի –…
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Կարդալ ավելին