Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է ևս 100 միլիոն եվրո մարդասիրական օգնություն

Եվրահանձնաժողովը հավելյալ 100 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է նրա ներկայացուցիչ Բալազ Ուջվարին։

«Ուկրաինայում հումանիտար իրավիճակը աղետալի է, ուստի Եվրահանձնաժողովը հավելյալ 100 միլիոն եվրո է հատկացրել հումանիտար օգնության համար այս երկրին և 10 միլիոն եվրո՝ Մոլդովային՝ ուկրաինացի փախստականների կենսապայմանները բարելավելու համար», – ասել է նա։

«Այս միջոցները կօգտագործվեն մեր գործընկեր կազմակերպությունների կողմից բնակչությանը հիմնական կարիքները հոգալու համար, այդ թվում՝ դրամական նպաստները, բնակավայրերը և սնունդը»:

Նա ընդգծել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԵՄ-ից Ուկրաինային հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կազմել է 843 մլն եվրո։

Spread the love