Նախագիծը թույլ է տալիս 27 տարին լրացած անձանց վճարել 15 մլն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից. Հայկ Սարգսյան

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

«Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության  դիմաց», – մամուլի ասուլիսի ժամանակ նշեց պատգամավորը՝ նախագծի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով:

Նա ասաց, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում. «Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով։ Այս նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ հնարավորություն չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից», – ասաց Հայկ Սարգսյանը։

Պատգամավորն ասաց, թե նախնական քննարկումների արդյունքում պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին. «Սակայն, ՊՆ-ի պաշտոնական կարծիքը և առաջարկները դեռևս չեն ստացվել»։

Դիտարկմանը, որ սա հարուստներին սպասրակող նախագիծ է, Հայկ Սարգսյանն ասց. «Այս նախագիծն առաջին անգամ է դրվում շրջանառության մեջ: 2019-ին իմ կողմից այլ նախագիծ է շրջանառվել, որը յս նախագծի հետ էական տարբերություն ուներ: Մեր օրենքներով արական սեռի բոլոր քաղաքացիները, եթե օրենքով սահմանված դեպքերով չեն ազատվում ծռայելու պարտավորությունից, պարտավոր են ծառայել բանակում: Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երկիրը լքել են մանուկ հասակում՝ իրենց ընտանիքների հետ: 27 տարին լրանալուց  հետո նրանք հայտնաբերում են, որ գտնվում են հետախուզման մեջ, եւ որեւէ կերպ չեն կարողանում լուծել իրենց հետախուզման մեջ գտնվելու հարցը:

Անգամ մեծ ցանկության դեպքում, եթե նրանք ցանկանան ծառայել ու ազատվել քրեական պտասխանատվությունից, չեն կարող: Նախագիծը հնարավորություն է տալիս նրանց ծառայելու: Եթե 27 տարին լրացած անձինք չունեն գումար վճրելու եւ չծառայելու, նրանք ուղղակի կարող են գալ ծառայել, ինչպես մեր մյուս քաղաքացիները: Այսինքն նրանց համար վատթարացնող պայման չի առաջարկվում: Նրանց համար լավարկվում են պայմանները, նրանք հնարավորություն են ստանում ծառայելու, ինչը այսօր չունեն»:

Spread the love