Զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ ապրիլի 30-ին, հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի առջեւ։ Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի, իսկ իրենց էլ տրվի կարգավիճակ՝ որպես տուժողի իրավահաջորդ։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից ծնողներին տեղեկացրել էին, որ կոնկրետ վարչապետի մասով միջնորդությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե և հինգ օր հետո միայն պարզ կլինի, թե ինչ գործողություններ են կատարվելու։ Հավելենք նաեւ, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Գեղամ Նազարյանը երեկ ֆեյսբուքյան…
Կարդալ ավելինԻրավունք
Մհեր Գրիգորյանը և Իրանի նախարարը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԻԻՀ նախարարի այցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ և Կառավարության անունից ընդգծել բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել են առևտրաշրջանառության աճի խթանման, ինչպես նաև մաքսային և սահմանային հսկողության ընթացակարգերի դյուրինացման շուրջ ընթացող քննարկումները: Անդրադարձ…
Կարդալ ավելինՀայաստանի ԱԳՆ արձագանքը` Ալիեւի Երեւանը եւ Սյունիքը Ադրբեջանի պատմական տարածք լինելու մասին հայտարարություններին
Շահագրգռված լինելով սահմանազատման և սահմանային անվտանգության ապագա հանձնաժողովի արդյունավետ աշխատանքով՝ Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ այդ աշխատանքը պիտի հիմնվի երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող քարտեզների վրա: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միզոյանի «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան: Գործակալությունը հարց էր ուղղել, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի և մինչև 1991թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, և…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422867-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2833 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3051 624 է: Փաստացի այս պահին բուժվում է 1512 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 411050 անձ` վերջին մեկ օրում 12 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 29-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422865-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 3177 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3048431 է: Փաստացի այս պահին բուժվում է 1522 պացիենտ, նվազել է 217-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 411038 անձ` վերջին մեկ օրում 224 անձ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել….
Կարդալ ավելինՄարտին Երեւանում ավելի քան 1000 բնակարան է վաճառվել
Չափազանցություն չի լինի ասել, որ աշխարհն Ուկրաինայում Ռուսաստանի «ռազմական օպերացիայի» մեկնարկից հետո արմատապես փոխվել է։ Բոլորը գիտեն, որ Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների միջեւ կայուն աճող առճակատումն արդեն իսկ մի շարք լուրջ քաղաքական եւ տնտեսական հետեւանքների է հանգեցրել: Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա մենք արդեն արձանագրել ենք այդ գլոբալ բախումների առաջին նշանները։ Այդպես, մարտին, փետրվարի համեմատ, արդյունաբերության ֆիզիկական ծավալը նվազել է 1.3 տոկոսով, արտահանումը` 12.2 տոկոսով, իսկ ներմուծումը` 9.8 տոկոսով։ Հիշեցնենք, որ նախորդ տարի լրիվ…
Կարդալ ավելինԱրմեն Գրիգորյանը Բրյուսելում կհանդիպի Ալիևի օգնական Հաջիևի հետ. «Ազատություն»
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Այս մասին «Ազատություն» ռադի «Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», – ասել է Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիեւ հանդիպումը: ոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաեւ քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», – նշել է ԱԽ…
Կարդալ ավելինՀայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 13-ին, Դուշամբեում. Արարատ Միրզոյանը համաձայնել է
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ՀՀ վարչապետի ՌԴ պաշտոնական այցի արդյունքների կապակցությամբ, վերահաստատել կողմերի հանձնառությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին: ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև…
Կարդալ ավելինԵրեւանում վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Բերքանուշ գյուղից էր , ով Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր
Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր: Սոնա Մնացականյանը հայտնի բժիշկ- վնասվածքաբան Մնացական Մնացականյանի դուստրն է: Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում: Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և անձնակազմը խորապես ցավակցում են կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանին և մանկաբույժ Արմինե Մակինյանին՝ սիրելի դստեր՝ Սոնայի ողբերգական մահվան կապակցությամբ։ Թող երկնային լույսերի մեջ լինեն Սոնայի և նրա չծնված դստեր հոգիները, սփոփանք ու մխիթարություն՝ բոլոր…
Կարդալ ավելինԿառավարությունը 486 մլն դրամ հատկացրեց ճանապարհ, մայթեր և պատնեշներ կառուցելու համար
«Նախագծով առաջարկվում է 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21001 «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար 410,346.9 հազ. դրամը և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար 76,209.8 հազ. դրամը ՀՀ Կառավարության ներքո հաստատված միջոցներից հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և«Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով»,-ասվում է հիմնավորման մեջ: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում 2.1 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման,…
Կարդալ ավելին