Յուանով Ռուսաստանի աճող առեւտուրը կարող է ի վերջո հանգեցնել ամերիկյան դոլարի փլուզման, նշել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ), գրել է Bloomberg-ը։
«Չինական արժույթի օգտագործման ավելացումը տեղի է ունենում ԱՄՆ դոլարի հաշվին»,- ասել է ՎԶԵԲ գլխավոր տնտեսագետ Բեաթա Յավորչիկը։ Պատժամիջոցները «խթան են հանդիսացել, որպեսզի մտածեն արժույթների դիվերսիֆիկացման մասին, եւ երկարաժամկետ հեռանկարում դա կարող է խափանել դոլարի գերազանցությունը»։
Ռուսաստանի եւ Չինաստտանի միջեւ առեւտուրն ավելացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ նրա դաշնակիցների մտցրած պատժամիջոնցերը փոխել են առեւտրային երթուղիները եւ ավելի շատ մատակարարումներ վերուղղորդել Ասիա։
Վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակել է ՌԴ ԿԲ-ն, չինական արժույթը հուլիսին կազմել է ռուսական ներմուծման 34 եւ արտահանման 25 տոկոսը։
Այնուամենայնիվ, չնայած յուանով առեւտրի աճին՝ չինական արժույթը ավելի հաճախ է օգտագործվել երրորդ երկրների կողմից, որոնք իրենց սվոփ-գծերն ունեին Չինաստանի Ժողովրդական բանկի հետ, եւ որոնք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասնակից չէին։
Հետազոտությունում դիտարկվել են ռուսական ներմուծման տրանզակցիաների մակարդակի մասին տվյալները 2016թ. հունվար-2022թ. դեկտեմբեր ընթացքում։ «Փոխանակման այդ գծերից շատերն ի հայտ էին եկել դեռ մինչեւ պատերազմը»,- ասել է Յավորչիկը։ «Պատերազմը խթան հանդիսացավ որպես արժույթ չինական յուանի օգտագործման համար»։