Նորքի այգիներում անշարժ գույքը կօտարվի մոտ 88 մլն դրամով. այնտեղ կկառուցվի ժամանցի եւ հանգստի գոտի

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում որոշեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևանի Նորք-Մարաշ Ա. Արմենակյան փողոց 100/11 հասցեում գտնվող 0.14926 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տեխնոտուն» ՍՊԸ-ին՝ հասարակական նշանակության ընտանեկան ժամանցի և հանգստի անցկացման ընդհանուր օգտագործման տարածքներ կառուցելու համար՝ համաձայն Գնորդի կողմից ներկայացվածգործարար ներդրումային ծրագրի։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Նորքի Այգիներ 180 հասցեում գտնվող՝ 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,84871 հեկտար մակերեսով հողամասը ներկայացվել է օտարման դասական աճուրդով, որի հաղթող է ճանաչվել «Տեխնոտուն» ՍՊԸ-ն։

Երևան քաղաքի, Նորքի Այգիներ 180 հասցեում գտնվող գույքի հողամասն ի սկզբանե կազմել է մոտ 2.0 հեկտար, սակայն Երևանի քաղաքապետարան և ստացվել է տեղեկատվություն՝ համաձայն որիհողամասի մի հատվածով անցել է բարձրավոլտ էլեկտրական լարեր և այդ հատվածը համարվել է սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամաս։

Հաշվի առնելով ստացված տեղեկատվությունը օտարման նախատեսվող հողամասից առանձնացվել է 0.14926 հեկտար մակերեսով հողամասը և գրանցվել որպես առանձին գույքային միավոր, մնացածը ներկայացվել է օտարման։

Հետագայում «Տեխնոտուն» ՍՊԸ-ի կողմից ձեռնարկվել են վերոնշյալ բարձրավոլտ էլեկտրական լարեր տեղափոխում, եւ այդ հողամասը սահմանված սահմանափակումների ցանկից։

Ըստ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 87 926 529 դրամ՝ ներկայացված նախագծով առաջարկվում է օտարման ենթակա Գույքի վաճառքի գինը սահմանել Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 87 926 529 դրամ։

Այս որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է ՀՀ պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր։

Spread the love