Երևանում ոստիկանության իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկվել «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Հատուկ օպերացիան անցկացվել է ապրիլի 5-ին։ Ժամը 17։30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից ոստիկանություն է տեղափոխվել ոչ միայն Ալիկ Բանդուրյանը, այլև ևս 4 անձ։ Նրանց թվում են Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը: Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել…
Կարդալ ավելինԻրավունք
Իրավապահները «Մեդլայն» ԲԿ-ում են. ձերբակալվել է շուրջ 10 բժշիկ
NEWS.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի շուրջ 10 բժշկի: Այդ ձերբակալություններն առնչվում են Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործին: Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում նոր անձինք են ձերբակալվել, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրեցին` հավելելով որ անհրաժեշտության դեպքում հետագայում մանրամասներ կհայտնեն։ Հիշեցնենք, որ մարտի 10-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Նա ավելի ուշ ձերբակալվել էր, ապա կալանավորվել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գեւորգ…
Կարդալ ավելին«Նոր Զովքի»-ի սեփականատերը ազատ է արձակվել
«Նոր Զովքի»-ի սեփականատեր Արամ Արամյանն ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ին հաստատեց նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Ավելի վաղ Factor․am-ը հաղորդել էր, որ ազատ են արձակվել նաեւ տնօրենը եւ գլխավոր հաշվապահը: Նշենք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Նոր Զովք» ՍՊ ընկերությունում առերեւույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու դեպքի առթիվ։ Ըստ գործի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի…
Կարդալ ավելինՄի քանի օր հակառակվելուց հետո Ալեն Սիմոնյանը հանրայնորեն ներողություն է խնդրել իր արարքի համար
Ուզում եմ ներողություն խնդրել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կասկադում իրեն դավաճան անվանած տղամարդու երեսին թքելու միջադեպին։ «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ. հաշվի առնելով, որ փողոցում ինձ հետ տեղի ունեցած միջադեպը շարունակում է քննարկվել, ուզում եմ արձագանքել։ Նախ շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր մարդկանց, որոնք այս օրերին ինձ սատար են կանգնել եւ ուզում եմ մեկընդմիշտ փակել այս խոսակցությունը՝ թույլ չտալով, որ մեր երկրի առաջ ծառացած…
Կարդալ ավելինՏավարի միսը թանկացել է 18,9 տոկոսով, խոզինն էժանացել է 13,8 տոկոսով. Թանկացել են հացը, մակարոնեղենը, պանիրը. Թվեր
Մեկ տարվա ընթացքում սննդամթերքը թանկացել է միջինը 5,1%–ով։ Այս մասին տեղեկացնում է Վիճակագրության կոմիտեից: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3-1.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.2%-ով: Հնդկացորենի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ…
Կարդալ ավելինԱռաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ
Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումներն ու հաշվետվությունները, ինչի արդյունքում բոլոր սեփականատերերը հնարավորություն կունենան նշված կայքի միջոցով տեղեկանալ քննարկվող հարցերին եւ ըստ ցանկության` մասնակցել նշված որոշումների ընդունմանը, ծանոթանալ հաշվետվություններին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Բազմաբնակարան շենքի…
Կարդալ ավելինՕրինագծի ընդունմամբ կբարելավվի ՀՀ շահերի պաշտպանության որակը եւ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը
Օրինագծի ընդունմամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի օրենսդրորեն ամրագրված լիազորություններն ավելի հստակ կարգավորում կստանան, կբարելավվի Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության որակը եւ ներկայացուցչի գործունեության արդյունավետությունը: Կառավարության հեղինակած ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում: ՄԻԵԴ-ում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծը որոշակի լրամշակման է ենթարկվել. կատարվել են տեխնիկական…
Կարդալ ավելինԽորհրդարանում հյուրընկալվել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդանշական է, որ ձեր այցը մեր երկիր տեղի է ունենում Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այս տարիների ընթացքում Հայաստանը եւ Սլովակիան զարգացրել են հարաբերությունները, սակայն մի շարք բնագավառներում առկա է չօգտագործված ներուժ: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի գլխավորած պատվիրակության հետ ապրիլի 4-ին կայացած հանդիպման ընթացքում: Կարեւորելով Սլովակիայի հետ միջխորհրդարանական համագործակցությունը` Սարգիս Խանդանյանը նշել է,…
Կարդալ ավելինԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 4-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Հանձնաժողովականները նախ հաստատել են քննարկման հատուկ ընթացակարգը: ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ներկայացնելով թեկնածուի կենսագրական տվյալները, շեշտադրել է նրա հասարակական եւ մասնագիտական կարողությունները: Էդգար Ղազարյանը տնտեսագիտության թեկնածու…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ ոստիկանները նույնպես կատեստավորվեն. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան
««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, ոստիկանության ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով` ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 3-ի նիստում: Առաջարկվում…
Կարդալ ավելին








