Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայաններում (Զվարթնոց եւ Շիրակ) ուղեւորահոսքը 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 2 մլն 401 հազար 780 մարդ:
Զվարթնոց օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 2 361 985 մարդ, իսկ Շիրակ օդանավակայանում՝ 39 795 մարդ:
Նշենք, որ ՀՀ երկու օդանավակայաններում 2022 թվականի առաջին կիսամյակում ուղեւորահոսքը կազմել է 1 մլն 356 հազար 368 մարդ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 771 992 մարդ: