ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ առանցքային նպատակներից է թվային ծառայությունների և հարթակների ստեղծումն ու զարգացումը, որի շրջանակում Բանկը գործարկել է ABB Mobile հավելվածի թարմացված, ավելի ժամանակակից ու հաճախորդամետ տարբերակը: Նոր ինտերֆեյսով, բարելավված ֆունկցիոնալ հնարավորություններով և ժամանակակից լուծումներով համալրված մոբայլ հավելվածը հարմարեցված է ավելի արագ, մի քանի հպումով գործարքներ կատարելու համար: Այն ունի ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, իսկ գլխավոր էջն ստացել է ավելի պարզ և օգտագործման տեսանկյունից կանխատեսելի կառուցվածք: Այս պահին ABB Mobile հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունն ապահովում է հաճախ կատարվող…
Կարդալ ավելինԻրավունք
Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը. ԻՀ խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, խմբի ղեկավարի տեղակալ Ուատբան Ջամիլ Մանսուրը, բարեկամական խմբի անդամները, ԻՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Հայաստանի պատասխանատու, դիվանագետ Մուհամմեդ Հաթիֆ Մուջլի Ալ-Շուվայլին մարտի 14-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները: Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի…
Կարդալ ավելինԵրեւանը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման․ Նիկոլ Փաշինյան
Երեւանը պատրաստ է մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման։ Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ առաջիկայում արտգործնախարար Արարատ Միրզոյանը կայցելի Մոսկվա, որտեղ կքննարկվի նաեւ այդ հարցը։ «Երեկ դրա մասին նույնպես խոսել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»,– նշել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մեկնել Մոսկվա՝ մասնակցելու ռուս եւ ադրբեջանցի իր գործընկերների հետ նախապես համաձայնեցված հանդիպմանը՝ պատճառաբանելով Լաչինի միջանցքի փակ…
Կարդալ ավելինՏիգրան Փարվանյանն ազատվել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումն ընդունվել է վարչապետի առաջարկի հիման վրա։ Հիշեցնենք՝ Փարվանյանը նշանակվել է 2018 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մինչ այդ գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ Սննդի աջակցության քարտեր թողարկող
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, հաղթելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մրցույթը, թողարկել է Սննդի աջակցության քարտեր, որոնք տրամադրվելու են Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի համայնքների սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Սննդի աջակցության քարտերը նախատեսված են միայն անկանխիկ եղանակով սնունդ գնելու համար: Նախաձեռնությունը իրականացվում է «Հայաստանի սահմանամերձ համայնքների դիմակայունության ամրապնդում և տնտեսական վերականգնում» ծրագրի ներքո, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մանկական զարգացման հիմնադրամի…
Կարդալ ավելինՎիկտոր Սողոմոնյանը Երեւանում լրագրողական վարպետության դպրոց կբացի. Mediamax.am
Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը փետրվարի 22-ից մարտի 7-ը Երեւանում կազմակերպել էր հատուկ դասընթաց լրագրողների եւ խմբագիրների համար երկու ուղղություններով՝ «Լրագրողական վարպետություն» եւ «Գործարար լրագրություն»: Հրավիրված դասախոսներն էին МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը, МГИМО-ի Միջազգային ժուռնալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր Մաքսիմ Պոլյակովը, ՌԲԿ-ի «ՏԵԿ/Ինդուստրիա» բաժնի խմբագիր Տիմոֆեյ Դզյադկոն, ՌԲԿ հեռուստաալիքի կառավարիչ տնօրեն Իլյա Դորոնովը, «Կոմերսանտ»-ի թղթակից Վլադիմիր Սոլովյովը, «Դոժդ» հեռուստաընկերության թղթակից Ալեքսանդր Աթասունցեւը։ Մեդիամաքսի հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանն ամփոփել…
Կարդալ ավելինՂարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այս փաստը։ Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Շուշիի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի շարասյունը մարդասիրական բեռներով ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,8 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու պարկուճներից մաքրվել…
Կարդալ ավելինՆախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել
Նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը: «Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։ Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝…
Կարդալ ավելինԱՐԱՔՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԵԾԱԾԱՎԱԼ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔ
Օրերս Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին:Այդ ֆոնին Արաքս խոշորացված համայնքում ևս իրականցվել են մեծածավալ համայնքային նշանակության աշխատանքներ, որը ևս արժանացել է մարզպետի մշտական ուշադրությանը: Այդ ընթացքում մարզպետը՝ պարբերաբար այցելել է գյուղական բնակավայրեր և տեղում ծանոթացել ընթացիկ աշխատանքներին:Պետք է մատնանշենք, որ Հովհաննիսյանը Խորհրդարանում մեզ հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց Արաքս խոշորացված համայնքում իրականցված աշխատանքներից և համայնքապետ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ: Արաքս…
Կարդալ ավելինԱդրբեջանական ԶՈւ-ն այսօր կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ
Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Կարդալ ավելին








