Ինչպես արդեն հայտնի դարձավ «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի մանդատը վայր դնելուց հետո նրան խորհրդարանում, ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, կարող է փոխարինել ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը։ Այդ մասին տեղեկանում ենք դաշինքի համամասնական պատգամավորների ցուցակի հերթական փոխարինող համարից :
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը երեկ՝ օգոստոսի 9-ի, հիմնադիր հավաքի ժամանակ հայտարարեց մանդատը վայր դնելու վերաբերյալ։