Լոս Անջելելսի հայերը շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու և Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։
Այս պահին Բըրբանքում քաղաքացիները ազդանշաններով ավտոերթ են իրականացնում՝ կաթվածահար անելով երթեւեկությունը։ Նրանց մեքենաների վրա Հայաստանի եւ Արցախի դրոշներն են։
Հայ համայնքի ներկայացուցիչներն փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին եւ հանդիպում են պահանջում են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ:
Նշենք, որ արդեն 4 օր է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի պաշտպանություն Արցախի: Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին: Նրանք նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆից պահանջում են այցելել Լաչինի միջանցք, տեղում ծանոթանալ իրավիճակին եւ դա ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսում։