Արտաշատի համայնքապետարանի ակտիվ պայքարը շարունակվում է ապօրինի շինությունների և հողազավթումների դեմ

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ  համայնքում ակտիվ պայքարի միջոցառումներ են իրականացվում ապօրինի, ինքնակամ շինությունների դեմ:« Արտաշատ միավորված համայնքում ապօրինի շինարարության և հողազավթումների դեմ պայքարի շրջանակներում՝ համայնքապետարանի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից իրականացվում են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված ընդհանուր օգտագործման տարածքներում ապօրինի, ինքնակամ կառուցված շենք-շինությունների հայտնաբերման և օրենքով սահմանված կարգով դրանց ապամոնտաժման աշխատանքները։
Աշխատանքների շրջանակներում ապամոնտաժվել են Արտաշատ քաղաքային համայնքի Արամ Խաչատրյան և Օգոստոսի 23-ի փողոցների հատման աջ հատվածում մայթեզրին տեղադրված թերթի կրպակը, Շահումյան փողոցի թիվ 12, 14, 16 և Կիրովի 12 շենքերի բակերում ապօրինի տեղադրված ավտոտնակները և զավթած հողամասերը, Պատկանյան 62 Բ շենքի դիմաց գտնվող ավտոտնակների կից կառույցը, Երևան-Երասխ մայրուղու կրպակը և Իսակովի 47 /2 շենքի դիմաց ապօրինի տեղադրված մրգերի վաճառակետը։ Ապամոնտաժվել են նաև Նալբանդյան փողոցի հողազավթումները։
  Ի դեպ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ համայնքի ողջ տարածքում հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար տեղադրված կրպակները, ավտոտնակները և կառուցված բոլոր շինություններն ապամոտաժվելու են օրենքով սահմանված կարգով»:
Ինչպես նաև տեղեկացնում է համայնքապետարանը՝ աշխատանքները գտնվում են համայնքի ղեկավար՝ Կառլեն Մկրտչյանի անմիջական հսկողության ներքո:
Հիշյալ աշխատանքները բխում են համայնքի ու քաղաքացիների շահերից և միտված են վերջիններիս համար առավել հարմարավետ պայմաններ ապահովել»:
Լրատվություն
Spread the love