ՀԱՊԿ ՀԱԽ նիստում որոշումների 17 նախագիծ է քննարկվել։ 15-ի հարցում կոնսենսուս կա։ Այս մասին նեղ կազմով հանդիպման արդյունքներով հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, 2 նախագիծ ուղարկվել է լրամշակման։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ նիստի մասնակիցները ՀԱՊԿ պաշտոնաթող գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվո շքանշանով պարգեւատրելու որոշում են կայացրել։ Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր կազմակերպությունում նախագահությունը հանձնում է Բելառուսին։
Կարդալ ավելինԻրավունք
Սաուդյան Արաբիան մտադիր է 5 մլրդ դոլար ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում
Սաուդյան Արաբիան պատրաստվում է 5 միլիարդ դոլար ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում, ինչը մեծ խթան կդառնա գալիք տարվա նախագահական ընտրություններից առաջ լիրան կայուն պահելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերի համար, գրում է Bloomberg-ը: Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչն ասել է, որ թագավորությունը գտնվում է Թուրքիային օգնություն առաջարկելու բանակցությունների «վերջնական» փուլում՝ հաստատելով Reuters-ի ավելի վաղ հաղորդագրությունը: Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարարությունը նույնպես հաստատել է, որ երկու երկրները պատրաստվում են ավարտին հասցնել ավանդների գործարքը։ Համաձայնագիրը, որը գրեթե անկասկած…
Կարդալ ավելինՄեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. վարչապետը` ՀԱՊԿ նիստին
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման եւ տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետեւ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ…
Կարդալ ավելինԵրեւանում մեկնարկել են Փաշինյանի եւ Պուտինի բանակցությունները
Երեւանում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ բանակցությունները։ Հիշեցնենք, որ Պուտինը ժամանել է Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին։
Կարդալ ավելինԹուրքիայի դատարանը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված 17 կասկածյալի
Թուրքիայի դատարանը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված 17 կասկածյալի։ Վերջիններս մեղադրվում են պետության միասնության դեմ ոտնձգությունների, կանխամտածված սպանությունների եւ սպանության փորձերի մեջ: Եվս երեք կասկածյալներ ազատ են արձակվել կալանքից մինչեւ դատավարությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը: Դատարանը նաեւ հրամայել է Թուրքիայից արտաքսել 29 անձի, որոնք ձերբակալվել էին հարձակման հետ կապված մեղադրանքով։ Նոյեմբերի 13-ին պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում, որի հետեւանքով մահացել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Ավելի քան 80…
Կարդալ ավելինԳեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից՝ սեփական դիմումների համաձայն
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազության կայքից: Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։
Կարդալ ավելինԱդրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ
Նոյեմբերի 18-ին ժամը 12:15-ին Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունից: Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել է։ Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային…
Կարդալ ավելինԿրեմլը հաստատել Է Պուտինի այցը Երեւան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ գագաթաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «ՌԴ նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին»,-հայտնել է նա։ Նշենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները:
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանն անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հրայր Հովագուիմիանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին: Նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բժշկին, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հրայր Հովագուիմիանը կշարունակի իր մասնակցությունն ունենալ առողջապահության…
Կարդալ ավելինՎրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով․ Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկին ընդդիմությանը մեղադրել է Ուկրաինայի պատերազմից հետո «Վրաստանում երկրորդ ճակատ բացելու» մեջ։ Ընդ որում, նա հայտարարել է, որ Վրաստանում ընդդիմության մի մասը գործում է ուկրաինական ղեկավարության ցուցումներով։ «Նրանք ինձ խնդրել են օդանավեր վարձել եւ Ուկրաինա կամավորներ ուղարկել։ Դրա թույլտվությունը պետք է տար պետությունը։ Դա ուղղակի պատերազմ սկսելու փորձ էր, որի նպատակն էր թույլ տալ Ռուսաստանից երկրում երկրորդ ճակատ բացել»,-ասել է նա, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։ Ղարիբաշվիլին նշել է, որ «եթե Վրաստանի…
Կարդալ ավելին





