Սեպտեմբերի 25 ին տեղի կունենա համայնքերի խոշորացման ծրագիրի հերթական փուլը: Լոռու մարզի Տաշիր համայնքում ևս տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ : Տաշիրում հերթական անգամ ընտրապայքարին կմասնակցի երկարամյա քաղաքապետ Էդգար Արշակյանը , նա իր մասնակցությունը պայմանավորում է հասարակության պահանջով և խոշորացված (գյուղական ) բնակավայրերում առաջնահերթ խնդիրներով , որոնք շարունակական լուծման անհրաժեշտության կարիք ունեն: Էդգար Արշակյանը առաջադրվել է թեկնածու՝ «Միասնական համայնք» կուսակցության կողմից: Մեր հարցմանն ի պատասխան թե ու՞մ են տեսնում համայնքի հոգսերով հոգացող համայնքապետի…
Կարդալ ավելինԻրավունք
Որևէ առնչություն չունեմ ինձ վերագրվող դեպքի հետ․ Սուրեն Մանուկյանի պարզաբանումները՝ կալանավայրից
ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը կալանավայրից պարզաբանումներ է ներկայացրել իր անվան հետ կապվող ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորեւ. «Տեսակցությունների ընթացքում փաստաբանիցս տեղեկացա, որ իմ անվան հետ կապվող ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակվել են տեսանյութեր։ Քանի որ ավելի վաղ հնարավորություն չեմ ունեցել տեղեկացված լինելու այդ մասին, այս պահին արդեն, ունենալով ենթադրյալ դեպքի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր, կրկին հայտնում եմ, որ ես որևէ առնչություն չունեմ ինձ վերագրվող դեպքի…
Կարդալ ավելին«Սուրմալու»-ում քննչական գործողություններն ավարտվել են, ԱԻՆ-ն էլ այսօրվանից հերթապահություն չի իրականացնում. Կոստանյան
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում, քննչական գործողությունների ավարտով պայմանավորված, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօրվանից արդեն տարածքում հերթապահություն չի իրականացնում։ Հիշեցնենք, որ առեւտրի կենտրոնում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, եւս մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած։ Օգոստոսի 24–ից, շտաբի որոշմամբ, դադարեցվել էին որոնողական աշխատանքները, անհետ կորած քաղաքացու մարմինը կամ էլ մասունքները հայտնաբերվել չէր հաջողվել։ Ոստիկաններն ու ԱԻՆ–ը, սակայն, շարունակում էին հերթապահություն իրականացնել պայթյունի վայրում, շենքի տարածք մուտքն արգելված է։ Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար…
Կարդալ ավելինՍուրմալուի պայթյունի գործով «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենն ազատ է արձակվել. 3 անձ կալանավորվել է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են, իսկ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին մեղադրանք է առաջադրված առևտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Ձերբակալված , ապա կալանավորված մյուս երեք անձինք պահեստը շահագործողներ են, նրանցից մեկը վարձակալ է։ Վերջիններս…
Կարդալ ավելին«Բերձորի միջանցքը» կգործի մինչև. օգոստոսի 31-ը ներառյալ. Անվտանգությունը կապահովեն խաղաղապահները. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն
ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցքը» կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները: ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Կարդալ ավելինԲերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանում
Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուս համայնքներից տարհանված ընտանիքները մեծամասամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, մի մասն էլ, ովքեր ցանկություն են հայտնել բնակվել Արցախում, ժամանակավոր տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը: «Բերձորից, Աղավնոյից տեղահանված բնակիչները, ովքեր տեղավորվել են Ստեփանակերտի տարբեր հասցեներում, արդեն իսկ ստացել են այն աջակցությունը, որից օգտվում են 44-օրյա պատերազմից հետո տեղահանված մեր մյուս հայրենակիցները: Ընտանիքների…
Կարդալ ավելինԱդրբեջանը վիրավորվել է Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպաններից, որոնք չեն մասնակցել օկուպացված Շուշիի համաժողովին
ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու ինչ-որ մեկի փորձերը կեղծավոր եւ ամոթալի քայլ են, օկուպացված Շուշիում կայացած համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւը, գրում է haqqin.az-ը։ Հաջիեւի խոսքով՝ այն երկրները, որոնք իրականացրել են Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը, «պետք է ամաչեն միջազգային հանրության առջեւ»։ «Որովհետեւ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Անվտանգության խորհրդի որոշումների հիման վրա այս պետություններին միջազգային հանրության կողմից տրվել է մանդատ՝ այս անարդարությունը վերացնելու, օկուպացիան եւ ագրեսիան դադարեցնելու համար։ Բայց…
Կարդալ ավելինԱրցախի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված տարածք չայցելելը
Ողջունելով Մինսկ-ի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի հովանու ներքո: Այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։ «Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։ Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ…
Կարդալ ավելինՈւղևորների զգոնությունը բարձրացնելու նպատակով մետրոյի կայարաններում հնչում են իրազեկման եռալեզու հայտարարություններ
Ազգային անվտանգության մարմինները մշտապես անցկացվող կանխարգելիչ գործառույթների շրջանակում ուղեւորների զգոնությունը բարձրացնելու նպատակով նախաձեռնել են Երեւանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում եւ վագոններում հնչեցնել իրազեկման եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն հայտարարություններ։ Այս մասին հայտնել են Երեւանի Մետրոպոլիտենից։ «Մետրոպոլիտենի կայարանային համալիրներում կամ վագոնի մեջ գտնվելու ընթացքում կասկածելի իր նկատվելու դեպքում ում պետք է դիմի ուղևորը, մասնավորապես ՝ կայարանային համալիրներում գտնվելու ժամանակ պետք է դիմի կայարանի հերթապահին, իսկ վագոնում գտնվելու ժամանակ, ուղևոր-մեքենավար ուղիղ կապի միջոցով, մեքենավարին»,-ասված է հայտարարության մեջ։
Կարդալ ավելինԿԲ-ները չեն կարողանա սանձել գնաճն առանց ավելի արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության․ հետազոտություն
Կենտրոնական բանկերը չեն կարողանա վերահսկել գնաճը եւ նույնիսկ կարող են արագացնել գների աճը, եթե կառավարությունները չսկսեն իրենց դերը խաղալ ավելի խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությամբ, ասվում է հետազոտության մեջ, որը ներկայացվել է քաղաքականություն մշակողներին Ջեքսոն Հոլում կայացած համաժողովում, հաղորդում է Reuters-ը: COVID-19 համավարակի ժամանակ ամբողջ աշխարհի կառավարությունները բացել են իրենց դրամարկղները, որպեսզի աջակցեն տնտեսությանը, սակայն այդ ջանքերն օգնել են բարձրացնել գնաճը մինչեւ ամենաբարձր մակարդակը վերջին գրեթե կես դարում՝ բարձրացնելով գների արագ աճի ռիսկը: Կենտրոնական բանկերն այժմ բարձրացնում…
Կարդալ ավելին








