ՀԵՐԹԱԿԱՆ  ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ  ՀԿ- Ի ԿՈՂՄԻՑ

«Արտաշատ  իրավապաշտպան»  ՀԿ նախագահ՝  Արուս Հովհաննիսյանը օրեր առաջ հերթական  բժշկական պարագաները, որպես աջակցություն  բաժանեց   իր շահառուներին: Այս անգամ շահառուների ցանկում էին Արտաշատ  Բժշկական կենտրոնը, որին բաժին է հաշմանդամների սալյակներ, հենակներ , որի մասին մենք տեղեկացանք ՀԿ ֆեսբուքյան պաշտոնական  էջից և բժշկական կենտրոնի փոխտնօրեն ՝պարոն Գևորգյանի  խոսքերից, ով բազմիցս իր գոհունակությունն է հայտնել հիվանդանոցին նվիրաբերված պարագաների համար: Հիշեցնենք՝  ՀԿ -ն  տարիներ շարունակ զբաղվել է սոցիալապես խոցելի խավի  աջակցությամբ և այդ նպատակով իրականացրել  բազմաթիվ ծրագրեր:Որպեսզի մեր ասածը…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը վաղը կպատասխանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին

Նիկոլ Փաշինյանը վաղը կպատասխանի ԶԼՄ-ների և ՀԿ-ների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ին կպատասխանի զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Սիրելի հայրենակիցներ, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ էջի եթերում կպատասխանեմ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին: ԶԼՄ-ները և հ/կ-ները մինչեւ հունիսի 27-ը՝ ժամը 12.00-ն կարող են իրենց հարցն ուղարկել press@gov.am էլ. փոստին: Հարցուպատասխանը կտևի մոտ 2 ժամ»,- գրել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ 30-ից ավելի լրատվամիջոցներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում…

Կարդալ ավելին

Բաքուն անմարդկային վերաբերմունքի է ենթարկում հայ ռազմագերիներին․ ՄԻՊ ուղերձը

Բաքուն անմարդկային վերաբերմունքի է ենթարկում հայ ռազմագերիներին․ ՄԻՊ ուղերձը

 Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Այս մասին ասվում է ՄԻՊ ուղերձում ուղղված  խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվան:«Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների…

Կարդալ ավելին

«Չեմ վախենում»․ ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին

«Չեմ վախենում»․ ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին

ԱՄՆ-ում ծեծի են ենթարկել դերասան Սոս Կարապետյանին։ Դերասանն այս մասին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ տեսանյութ հրապարակելով։ «Սվետաֆորի տակ կանգնած՝ դուբինկով հասնում եք հետևից հետեւիցս, խփում եք, ավտոս ջարդում եք, խփում եք գլխիս, ուզում եք ինձ սպանե՞ք։ Գիտեք՝ վախենալո՞ւ եմ ձեզանից։ Չեմ վախենում ոչ ձեզանից, ոչ էլ մեռնելուց։ Մի քիչ թասիբ ունեցեք։ Հեռախոսիս համարը սայթիս վրա դրած ա․ զանգեիք, նստեիք, հանդիպեինք, սաղիդ պատասխանները կտայի հատ-հատ։ Հայեր։ Էլի հայերը։ Ահավոր վիրավորված եմ»,- ասել է նա։ Նա…

Կարդալ ավելին

Հրդեհ Արեւաբույր գյուղում

Հրդեհ Արեւաբույր գյուղում

Հունիսի 26-ին, ժամը 14։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։26-ին, մարվել՝ 15։57-ին։ Այրվել են անասնագոմի ծածկը՝ մոտ 12 քմ, 4 փայտե հենասյուն և 1 պատուհան (մոտ 0,5 քմ)։        

Կարդալ ավելին

ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿՈՍ  ԵԿԵՂԵՑՈւ  ԵՎ ՆՐԱ ՎԵՐԱԿԱՌՈւՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՇՈւՐՋ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ՝ ԱՐԱՄ ԱԹԵՇՅԱՆԻ ՀԵՏ(ֆոտոշարք)

Յոթնամյա դադրից հետո, վերջերս  հավատացյալների համար իր դռները վերաբացեց Դիարբեքիրում (Տիգրանակերտ)  Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝  Սուրբ Կիրակոսը: Նրա ստեղծման  պատմության  և  «ոդիսական»  անցյալի շուրջ զրուցեցինք Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ։ –Սրբազան Հայր, կարող ե ՞ք մեզ տեղեկություններ տալ Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցու  բուն հիմնարկության  թվականի մասին: -Այս եկեղեցին կը գտնուի Տիգրանակերտի հին քաղաքին մէջ՝պատմական պարիսպներէն ներս (Սուր իչի)։ Սա մեր կոչած ձեւով քրիստոնեաներու թաղամասն է (Կեաւուր Մահալլէսի): Այս եկեղեցին Միջին Արեւելքի…

Կարդալ ավելին

«Հարկային եկամուտները 30 տոկոսով ավելի են». Կառավարությունը բյուջեի եկամուտներից 40 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ

«Հարկային եկամուտները 30 տոկոսով ավելի են». Կառավարությունը բյուջեի եկամուտներից 40 մլրդ դրամ ուղղեց պահուստային ֆոնդ

Մենք գնահատում ենք, որ  այսօրվա դրությամբ հարկային եկամուտները բավարար հիմք են տարեկան ցուցանիշը այս փուլում 40 մլրդ դրամով ավելացնելու համար… Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով 2022 թվականի բյուջեի եկամուտները ավելացրեց 40 մլրդ դրամի չափով եւ այդ միջոցներն ուղղեց կառավարության պահուստային ֆոնդ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այս տարվա կիսամյակի տվյալներով հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին. «Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են…

Կարդալ ավելին

ՀԲ-ն հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար

ՀԲ-ն հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար

Համաշխարհային բանկը հաստատել է 2,3 միլիարդ դոլարի չափով պարենային անվտանգության ծրագիրը Արեւելյան եւ Հարավային Աֆրիկայի երկրների համար, գրում է  Reuters-ը: Բանկի հայտարարության մեջ ասվում է, որ մինչեւ հուլիս կանխատեսվում է, որ տարածաշրջանում մոտ 66,4 միլիոն մարդ կզգա պարենային սթրես կամ պարենային ճգնաժամ, արտակարգ իրավիճակ կամ սով: «Սննդի համակարգի ցնցումները, որոնք առաջացել են էքստրեմալ եղանակի, վնասատուների եւ հիվանդությունների բռնկումների, քաղաքական եւ շուկայական անկայունության եւ հակամարտությունների հետեւանքով, դառնում են ավելի հաճախակի եւ սաստիկ՝ ավելի շատ մարդկանց պարենային…

Կարդալ ավելին

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցկացրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստ։ Ի թիվս այլ բաների, նա Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել արժանիորեն նախապատրաստվել սեպտեմբերին քվեարկության միասնական օրվան, հաղորդում է MK-ն։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ միասնական քվեարկության օրը ներքաղաքական խոշոր իրադարձություն է, որի անցկացման համար անհրաժեշտ է պայմաններ ապահովել։ 2022 թվականի միասնական քվեարկության օրը նշանակված է սեպտեմբերի 11-ին։ Այդ օրը, այդ թվում կանցկացվեն 14 նահանգապետների եւ մարզի մեկ ղեկավարի ուղղակի ընտրություններ՝ խորհրդարանում քվեարկության միջոցով։…

Կարդալ ավելին

Ապարանի սպանության գործով ձերբակալված 32–ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Ապարանի սպանության գործով ձերբակալված 32–ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հունիսի 19–ին, Ապարանի տարածքում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված 32–ամյա Արմեն Հովհաննիսյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին տեղեկացանք Քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց…

Կարդալ ավելին
1 508 509 510 511 512 539