Օրերս մեր հանրապետության բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպությունների թիվն ավելացավ ևս մեկով:
« Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, « Իմ անտառ Հայաստանը» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, և « Շեն» բարեգործական ՀԿ –ն միավորվելով հանուն անտառների պաշտպանության , վերականգնմանը և անտառապատմանը , միասին հիմնադրել են « Հայաստանի անտառային դաշինք» -ը:
Միջոցառմանը ներկա էր Շրջակա միջավայրի նախարար՝ ՀԱԿՈԲ ՍԻՄԻԴՅԱՆԸ , ով ողջունեց ստեղծման գաղափարը և նպատակները : Այնուհետև վերոհիշյալ ՝ դաշինքի հիմնադիր կազմակերպությունների ղեկավարները ներկայացրեցին դաշինքի առաքելությունն ու նպատակները, կիսվեցին ՀՀ անտառների վերաբերյալ՝ իրենց միավորված մտահոգություններով , և հետագա անելիքների շուրջ: Այս համատեքստում դաշինքը մասնավորապես հանդես է գալու հօգուտ անտառների պաշտպանության և կայուն կառավարման. Որը միաժամանակ նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանն առկա անտառների պահպանման և նոր անտառների ստեղծման հետ կապված լուծումներ գտնելու ուղղությամբ:
Դաշինքի նպատակների և անելիքների շուրջ «Progressarmenia.com»-ը զրուցեց «Իմ անտառ Հայստան» ՀԿ փոխտնօրեն ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ, ով միաժամանակ ներկայացնում է նորաստեղծ դաշինքը:
-Տիկին Մարտիրոսյան գաղտնիք չէ , որ մեր հայ իրականության մեջ բնապահպանական ՀԿ-ները քիչ չեն: Ի՞նչով է առանձնանանալու նորաստեղծ դաշինքը գործող մյուս կազմակերպություններից:
-Ճիշտն ասած դաշինքը միավորել և ստեղծվել է երեք հասարակական կազմակերպությունների միջոցով և դեռևս որպես ՀԿ գրանցված չէ:Սակայն ձևավորված դաշինքի նպատակն է միավորել ընդհանուր մեր ուժերը միասնական գաղափարի շուրջ : Ուստի հաշվի առնելով մեր երեք ՀԿ-ների մոտեցումներն ու նպատակները, որոնք համընկնում են ՝անտառապատման և անտառավեականգնման ծրագրերին մենք որոշեցինք համախմբվել: Մեր միավորման պատճառներից մեկն այն էր , որ մենք բոլորս մեր գործունեությունը ծավալելիս հանդիպում ենք նույն խնդիրներին և տեսնում ենք նույն մտահոգություններն անտառների ապագայի հետ կապված և մենք հասկացանք , որ պետք է միավորվել , որը մեզ թույլ կտա համախմբել մեր գիտելիքներն ու փորձը: Ոստի միավորելով մեր ձայները, առավել լսելի կլինի և կծառայի նպատակներին:Իսկ որպես երեք կամակերպությունների դաշինք ավելի լավ և գործուն կերպով մենք կարող ենք աջակցել ՀՀ կառավարությանը հասնել իր ոլորտի տարբեր նպատակներին:
Եվ ինչպես գիտեք ՀՀ կառավարությունը հավակնոտ պարտավորություն է ստանձնել ՝ մինչև 2050 թվականը կրկնապատկելու իր անտառների ծածկույթը:Դա եթե հաշվենք 250 հազար հեկտար անտառ է կազմում, այս պահին մեր երեք կազմակերպությունները միասին նույնիսկ 1000 հեկտար են տնկում տարեկան , ուստի բոլորին հասկանալի է , որ շատ հավակնոտ նպատակ է վերցրել իր վրա կառավարությունը և մենք միասին փորձելոււ ենք օգնել և աջակցել այդ նպատակներին հասնելու համար:
-Ի՞նչ եք կարծում դաշինքի ստեղծումը կհանգեցնի ծրագրի իրականացման ցանկալի արդյունքների:
-Շատ ճիշտ հարց եք տալիս:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անտառները ոչ միայն մահանում են ծառերը կտրելու հետևանքով այլ շատ այլ գործոններ կարող են անտառի ոչնչացման պատճառ լինել, պարզապես նրանք մեկ օրում չեն լինում այլ երկարատև (տասնայկ տարիների ) պրոցես է մի շարք գործոններով պայամանվորված:Ուստի այն խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք դրանք հիմնարար խնդիրներ են և ուրեմն դա նշանակում է , որ կարճ ժամկետներում լուծումներ հնարավոր չէ ակնկալել: Մենք ամենաարագ լուծումները ցանկանում ենք ստանալ մեր և կառավարության համատեղ նպատակներին հասնելու միջոցով:Դա քայլ առ քայլ, ամենօրյա հետևողական աշխատանքների ճանապարհն է , կարևորն այն է , որ հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք տեսնել և դիտարկել աշխատանքների կազմակերպման ընթացքը, մի քայլ առաջ գնալ :Արդյունավետությունն ապահովելու նպատակով պարբերաբար կկազմակերպվի կլոր սեղաններ , որտեղ և կքննարկվի աշխատանքների, ձեռքբերումների և այլ հարցեր:
Հ.Գ. եվ վերջում տիկին ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հավելեց, որ դաշինքը բաց է համագործակցության ՝այն կազմակերպությունների և ՀԿ-ների համար, որոնք համապատասխանում են իրենց կանոնադրությումբ և նպատակներով, դաշինքի նպատակներին և գործունեությանը:Իսկ «Հայաստանի անտառային դաշինք» -ի առաջնահերթություններն են լինելու .
1.Հայաստանի անտառային ծածկույթը մեծացնելու նպատակով նոր հողատարածքների նշումը:
2. Բնական և տնկված անտառների պահպանությունն ու վերականգնումը:
3.Անտառային հրդեհների կանխումը:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ