Կառավարությունն առաջարկում է սահմանել սոցիալական պաշտպանության հաստատության եւս մեկ տեսակ` համայնքային փոքր տներ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի տեղեկացմամբ՝ կառույցը հոգեկան առողջության, մտավոր խնդիրներ ունեցող անձանց, ինչպես նաեւ տարեցներին կտրամադրի մասնագիտացված խնամք եւ սոցիալական ծառայություններ: Այդ եւ այլ փոփոխությունները կատարվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում: Սոցիալական աջակցության ոլորտում մի շարք հրատապ խնդիրների կարգավորման եւ սոցիալական ծառայությունների բարեփոխումների համար Կառավարությունն առաջարկում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր: Սահմանվում են պետական վկայագիրը եւ աջակցության…
Կարդալ ավելինԻրավունք
Օրենսդրական փոփոխության արդյունքում հավասարեցվում է ՍԴ դատավորների աշխատավարձի չափը
Կարեւոր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին եւ պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը: Այս համատեքստում առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը՝ տրամադրվող հավելավճարները վերանայելու միջոցով: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ նիստում ներկայացնելով՝ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի…
Կարդալ ավելին300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով
Այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար դրամը, եթե դրանք այնպիսի գործարքներ են, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման: Դրանք են, օրինակ՝ անշարժ գույքի առք…
Կարդալ ավելինՄեծ ծավալի աշխատանքներ և ներդրումներ «Արտաշատ» ՋՕ Ընկերության սպասարկման տարածքում(ֆոտոներ)
«Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հանդիպել է Արտաշատ խոշորացված համայնքի այն բնակավայրերին, որտեղ 2021 թվականին կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվել են ոռոգման ներքին ցանցի բետոնյա կիսախողովակների տեղադրման և բարեկարգման աշխատանքներ: Նորաշեն գյուղում նախորդ տարի այդ ծրագրի շրջանակներում ևս իրականացվել է կարևոր աշխատանք , որի մասին ասաց համայնքի վարչական ղեկավար Արտակ Հարությունյանը , ում խոսքերով՝ ոռոգման ջրի ապահովումը մեծ հնարավորություն տվեց, որ անջրտի հողերը ևս ոռոգելի դառնան և ավելանան գյուղում ցանկսատարածությունները: Վերոհիշյալ թեմայի և կատարված աշխատանքի…
Կարդալ ավելինԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում։ B լիգայի առաջին խմբի առաջին տուրի խաղում իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Իռլանդիայի հավաքականին եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Առաջին խաղակեսում հյուրերը զգալի տարածքային առավելություն ունեին՝ գնդակին տիրելով ժամանակի 66 տոկոսը։ Իռլանդիայի թիմը Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ 6 հարված կատարեց։ Հայաստանի թիմը 1 հարված կատարեց մրցակցի դարպասին։ Երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի հավաքականը կարողացավ ճնշում գործադրել մրցակցի նկատմամբ։…
Կարդալ ավելինՇարունակվել են 2021 թ. պետական բյուջեի հաշվետվության նախնական քննարկումները
2021 թ. նախարարությունն ընդհանուր առմամբ իրականացրել է 22 ծրագիր՝ 160 միջոցառմամբ: Դրանց իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 243 մլրդ դրամ: Ծախսային մասը կազմել է 201 մլրդ, ենթավարկերը՝ 42 մլրդ: Կատարողականը կազմել է 94,5 տոկոս: Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: 111 մլրդ 731 մլն դրամի շրջանակում իրականացվել են տարածքային կառավարման ոլորտին՝…
Կարդալ ավելինՔննարկվել է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի 2021 թ. պետական բյուջեի կատարողականը
2021թ. Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի համար ճշգրտված տարեկան բյուջեն կազմել է 26 մլրդ 216 մլն 114 հազար դրամ, կատարողականը եղել է 95,38 տոկոս: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 3-ի համատեղ նիստում: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը հաշվետու տարում կազմել է 933 մլրդ դրամ: Գյուղատնտեսական ՀՆԱ-ն նվազել է 1,1 տոկոսով: Վահան Քերոբյանի պարզաբանմամբ` այս ցուցանիշի համար նպաստող…
Կարդալ ավելինՆերկայացվել են տարածքային կառավարմանը, բնապահպանությանը, շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը տրամադրված ֆինանսական հատկացումները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2021 թ. պետական բյուջեով հատկացված միջոցների ու իրականացված ծրագրերի կատարողականները տարածքային կառավարման, բնապահպանության, շրջական միջավայրի, գյուղատնտեսության ու մի շարք այլ ոլորտներում: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերոնշյալ ոլորտների ֆինանսական հատկացումներն ու իրականացրած միջոցառումները: Այսպիսով, 2021 թ. Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր` 31 միջոցառմամբ: Փաստացի տրամադրվել է 7 մլրդ 213…
Կարդալ ավելինԿանցկացվեն խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 3-ին գումարված նիստում որոշել է` հունիսի 8-ին` ժամը 11:00-ին, անցկացնել խորհրդարանական լսումներ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին թեմայով:Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի տեղեկացմամբ` Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնք միավորել եւ դարձնել հինգ միավորված համայնք: Ընտրություններն անցկացվելու են Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Սյունիքի մարզերում:
Կարդալ ավելինՀանդիպում քննարկում տրանսպորտի սակագնի թանկացման թեմայով՝ նախաձեռնությունը Կոտայքի մարզպետինն է
Կոտայքի մարզպետ՝ Ահարոն Սահակյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տրանսպորտի սակագնի բարձրացման ալիքի ֆոնին Կոտայքի մարզպետը իր մոտ է հրավիրում շահագրգիռ բոլոր կողմերին քննարկումների և համակողմանի լուծումներ գտնելու նպատակով: «Մեր նախաձեռնությամբ այսօր մարզպետարանի նիստերի դահլիճում եռակողմ հանդիպում-քննարկում ենք կազմակերպել և իրականացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտային վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: Նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ մինչ այս հանդիպումը Կոտայքի մարզում…
Կարդալ ավելին









