Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։ ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: Shamshyan.com-ի հաղորդմամբ, մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։ Այս պահին զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանութան ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր…
Կարդալ ավելինԻրավունք
Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի. Առողջապահության նախարարություն
Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում է, որ մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:
Կարդալ ավելինԱդրբեջանի նախարարը Հայաստանի առաջարկներն առաջարկ չի համարում
Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը ներկայացրեց Հայաստանին խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքները. Հայաստանը հայտարարեց, որ այդ սկզբունքներն իրենց հարմար չեն։ Այս մասին, ըստ ԱՊԱ-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին Հայաստանի 6 առաջարկների մասին. «Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը տեսան Հայաստանի ընդունած փաստաթուղթը։ Սակայն եթե նայեք փաստաթղթին, ապա այն առաջարկներ կոչել չի կարելի։ Ներկայացման պահին այդ փաստաթուղթն Ադրբեջանի առաջարկներին հայկական կողմի արձագանքի տեսքով էր։ Ես կարող եմ թվարկել արձագանքի…
Կարդալ ավելին«Գետը արագ էր հոսում, վայրկյանների ընթացքում հեռվացնում էր Արմինեին». ռեժիսորը՝ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի մասին
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդումը վարող Արմինե Ճաղարյանը նկարահանող խմբի եւ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության աշխատակիցների հետ Դեբեդ գետում էր ռաֆթինգի մասին թողարկում պատրաստելու նպատակով։ NEWS.am-ի հետ զրույցում հաղորդման ռեժիսոր Հակոբ Կարանֆիլյանը պատմեց, որ իրենց«Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերությունից նախօրոք զգուշացրել էին եղանակային վատ պայմանների մասին, սակայն հետո նշել, թե կարող են գալ. «Նավակում 7 հոգով էինք, նկարահանող խմբից 3 հոգով էինք, 4-ը ռաֆթինգի աշխատակիցներն էին։ Գետի վրա էինք մոտ 15 րոպե, գետի մեջտեղում…
Կարդալ ավելինՎաղը ժամը 12:00-ին Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն
Վաղը ժամը 12:00-ին Երեւանի տարբեր ուղղություններով ավտոերթեր կկազմակերպվեն։ Այս մասին մայիսի 10-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց 2-3 մեքենայով ավտոերթեր կազմակերպել։ «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով։ Օրեցօր ավելի ու ավելի շատ մարդիկ են միանում մեզ»,- ասաց Սաղաթելյանը։
Կարդալ ավելին«Նիկոլ դավաճան», «մարդասպան», «հողատու»․ Նիդերլանդներում հայհոյանքներով են դիմավորել Փաշինյանին
Նիդերլանդների Ասեն քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները հայհոյանքներով և «Նիկոլ դավաճան», «մարդասպան» և «հողատու» վանկարկումներ են դիմավորել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Նիդերլանդներում։ Հիշեցնենք, որ Խրոնինգենի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել էին Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը: Մայիսի 10-ին վարչապետ Փաշինյանը Դրենցի թանգարանում պետք է ներկա գտնվի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման…
Կարդալ ավելինՄենք չենք խորանում Երեւանի եւ Բաքվի բանակցությունների բովանդակության մեջ եւ գնահատում ենք Փաշինյանի հայտարարությունը․ ԵՄ
Մենք միջնորդ ենք եւ չենք խորանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների բովանդակության մեջ։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «Այս բովանդակությունը, իհարկե, հակամարտող կողմերի միջեւ է, բայց այստեղ պետք է լինի նաեւ փոխզիջում։ Հստակ հայտարարություններ կան այն մասին, որ մենք գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նա ապրիլին արեց»,- հավելեց Վիկտորինը։ Հիշեցնենք՝ Փաշինյանը ապրիլի 13-ին խորհրդարանում հայտարարել էր, որ միջազգային հանրությունը Հայաստանից…
Կարդալ ավելինՀայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26 նոր դեպք. Մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մայիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 26 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422900-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 11538 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3069240 է: Փաստացի այս պահին բուժվում է 544 պացիենտ, նվազել է 3-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412050 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 31 անձ: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել…
Կարդալ ավելինԱդրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում
Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին եւ սահմանագծման գործընթացին։ Խալաֆ Խալաֆովը նշել է, որ խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։ Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչները քանիցս հայտարարել էին, որ նշված հինգ կետերն ընդունելի են համարում, բայց ոչ լրիվ, ինչի առնչությամբ Երեւանն ավելացրել է իր կետերը։…
Կարդալ ավելինՈւկրաինայում պատերազմն արմատապես կփոխի սառը պատերազմից հետո անվտանգության ճարտարապետությունը․ Չավուշօղլու
Ուկրաինայի պատերազմն արմատապես կփոխի սառը պատերազմից հետո անվտանգության ճարտարապետությունը եւ շրջադարձային պահ է Եվրոպայի ապագայի համար։ Այս մասին ասված է մայիսի 9-ին Եվրոպայի օրվա կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի ուղերձում, փոխանցում է Anadolu-ն։ Նրա խոսքով՝ այսօր Եվրամիությունը սպառնալիքներին դիմակայելու ստուգում է անցնում։ «Կատարվողի ֆոնին մենք կրկին համոզվեցինք, թե որքան դժվար եւ արժեքավոր է խաղաղության պահպանումը։ 21-րդ դարում Եվրոպայի սրտում ծավալված ողբերգությունը գործնականում Եվրոպային վերադարձնում է 1940-ականներ, եւ դա տագնապալի ազդանշան է բոլորիս համար… Բացի պատերազմներից…
Կարդալ ավելին






