ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ մնում են հայտարարությունների մակարդակում, դա երկկողմ հարաբերությունների հարց է, սակայն Ռուսաստանի Դաշնությունը ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։ «Այդ հավակնությունները, հավանաբար, ավելի շատ վերաբերում են Միացյալ Նահանգների եւ Դանիայի եւ այլ պետությունների երկկողմ հարաբերություններին: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակի այս բավական դրամատիկ զարգացմանը, բայց առայժմ, փառք Աստծո, հայտարարությունների մակարդակով»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս դարձնելու Թրամփի մտադրության մասին լրագրողների հարցին։
Կարդալ ավելինԻրավունք
Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի
20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 140 947 որոշում։ Ուշադրություն. 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Համակարգում գրանցման մանրամասները …
Կարդալ ավելինԱմփոփիչ ասուլիս 2024․ «Կրթության ոլորտում ունենք որակի բարելավման ցուցանիշներ»․ Ժաննա Անդրեասյան
Հանրակրթության ոլորտում կարևորագույն տարի էր՝ կրթության նոր չափորոշչի ներդրման և կրթության որակի բարելավման տեսանկյունից, որը փաստվել է նաև միջազգային հետազոտությունների արդյունքներով։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօր հրավիրված ամփոփիչ մամուլի ասուլիսում։ Բարելավվել է մաթեմատիկայի ուսուցման որակը․ միջազգային գնահատում «Հատկապես ուրախ եմ, որ ունենք նաև որակական արդյունքներ: 2024 թվականին TIMSS-ի միջազգային գնահատման արդյունքներով չորրորդ դասարանցիները մաթեմատիկայի իմացության ոլորտում էական աճ է գրանցել: Հայաստանի չորրորդ դասարանցիները…
Կարդալ ավելինԱմփոփիչ ասուլիս 2024․ «Վերանայվում են մարզական ֆեդերացիաների հետ հարաբերությունները»․ Ժաննա Անդրեասյան
2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում՝ ներկայացնելով 2024 թվականին սպորտի ոլորտի հիմնական աշխատանքները: Փարիզ-2024-ից առաջ յուրաքանչյուր…
Կարդալ ավելինՀայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է(Տեսանյութ)
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Կարդալ ավելինԹմրանյութը պահել էին ուրիշի տանը. Արտաշատի համայնքային ոստիկանների երկու բացահայտում
Արտաշատի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում 42-ամյա կինը գոմում ապօրինի պահում է թմրանյութ, որը պատկանում է ընկերոջը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա ընկերն է օրեր առաջ այցելել և գոմում պահել թմրանյութը։ 42-ամյա կնոջ մայրը իրավապահներին ներկայացրել է մոտ 50 գրամ կանեփանման բույսի ճյուղերով փաթեթ և ստվարաթղթե արկղ՝ լցված մոտ 68 գրամ չորացված-մանրացված կանեփանման զանգվածով։ *** Արտաշատի համայնքային ոստիկանների հաջորդ բացահայտումը Նշանավան բնակավայրում էր։ Ստացվել էին օպերատիվ տեղեկություններ,…
Կարդալ ավելինԵրևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։ Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը, Էմիր Կուստուրիցան, Չուլպան Խամատովան և այլ մեծանուն դեմքեր: Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Ֆիլմում ներկայացված է անցյալի և ներկայի հանդիպումը:
Կարդալ ավելինՄեկ շաբաթում գրանցվել է 98 արտակարգ դեպք. 77 հրդեհ, 3 ինքնասպանության փորձ. ՆԳՆ Փրկարար ծառայություն
Հունվարի 1-6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Մասնավորապես, գրանցվել է հրդեհի՝ 77, պայթյունի, մերկասառույցի, երկրաշարժի՝ 1-ական, բնական հրդեհի, թունավորման՝ 2-ական, ինքնասպանության փորձի՝ 3, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 14, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 152, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 23, հրդեհի կեղծ կանչի՝ 16, 64 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 47 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 119 քաղաքացու և անվտանգ տարածք…
Կարդալ ավելինHKDC1 սպիտակուցը կարող է դանդաղեցնել բջիջների ծերացումը. РNAS
Օսակայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են HKDC1 սպիտակուցը, որը վճռական դեր է խաղում միտոխոնդրիաների եւ լիզոսոմների՝ բջջի կարեւոր բաղադրիչների առողջությանն աջակցելու գործում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Рroceedings of the National Academy of Sciences-ում (РNAS)։ Գիտնականները պարզել են, որ HKDC1-ն ակտիվանում է TFEB սպիտակուցի կողմից բջջային սթրեսի ժամանակ։ Այդ պրոցեսը օգնում է միտոխոնդրիաներին՝ բջիջների «մարտկոցներին», ազատվել թունավոր մնացորդներից՝ պահպանելով բջիջների աշխատունակությունը։ Հետազոտության առաջատար հեղինակ Մենգինգ Կուին ընդգծել է, որ HKDC1-ը փոխգործակցում է TOM20 սպիտակուցի հետ, որը գտնվում…
Կարդալ ավելին